ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել
![]() 333 Հինգշաբթի, 14 ապրիլի, 2022 թ., 11:48 Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Ինքնիշխանության և Արցախի փրկության հրամայականը Պուտինաստեղծ և կրեմլաենթակա ՀՀ իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի վարչակազմի ու նրան կից ԱԺ-ի, փորձում է արագացված տեմպով ու կարճ ժամկետում ապահովել Արցախը ռուս-թուրք-ադրբեջանական եռյակ դաշինքին հանձնելու գործընթացը, որը հաջորդ փուլում կապահովի նաև մնացած Հայաստանի ինքնիշխանության սահուն հանձնումը ռուս-թուրքական տանդեմի ողորմածությանը։ Պատճառն այն է, որ Ուկրաինայում հավանական պարտությունն էապես արագացնում է Ռուսաստանի թուլացումը և, զուգահեռաբար՝ Արևմուտքը ռազմավարական զսպման միջոցով կարճացնում է Թուրքիայի լծակները, ինչի հետևանքով Ռուսաստանը և Թուրքիան կորցնում են Հարավային Կովկասում ունեցած իրենց ազդեցությունը, մինչդեռ Արևմուտքն այդ համատեքստում վստահորեն վերադառնում է մեր տարածաշրջան։ Ուստի նրանք շտապում են օր առաջ Փաշինյանի ձեռամբ Հայաստանի անունից, այսպես կոչված, խաղաղության, սահմանազատման և այլ փաստաթղթեր կնքելու միջոցով միջազգային-իրավական առումով ամրագրել և նոր շունչ ու լեգիտիմություն հաղորդել Ռուսաստան-Թուրքիա ապօրինի, միջազգային ճանաչում չունեցող հայաստանակործան պայմանագրերին ու դրանցով ձևավորված տարածաշրջանային հակահայ ճարտարապետությանը։ Երեկ՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում հնչած Նիկոլ Փաշինյանի ակնհայտ անհիմն ու հուսահատեցնող ստահոդ հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա ամեն ինչ անելու է մինչ տարածաշրջանում Արևմուտքի հաստատումը վերը նշված գործընթացն անդառնալիության կետին հասցնելու և հայ ժողովրդին ու Արևմուտքին փաստի առաջ կանգնեցնելու համար։ Արդեն երեք դար ձգվող ռուս-թուրքական դավադրության փակուղուց դուրս գալու, պատմության անիվը շրջելու և իրապես խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ ապագա ունենալու համար հայ ժողովուրդը պետք է համախմբվի ու դառնա իր ճակատագրին տեր կանգնող քաղաքական ազգ։ 1) մերժել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կեղծ երկընտրանքը և ձևավորել Արևմուտքի հետ փոխադարձ շահերի համատեքստում արդյունավետ համագործակցության ներազգային միջավայր, 2) մերժել Փաշինյանի վարչախմբին՝ ի դեմս նրա կառավարության ու կամակատար ԱԺ-ի և համախմբվել ինքնիշխանության ու Արցախի փրկության օրակարգի շուրջ։ Ըստ այդմ՝ արդեն իր լավն ու վատը գիտակցող, համախմբված ու գալիք մարտահրավերները դիմակայելուն հոգեբանորեն պատրաստ ժողովուրդը պետք է. 1) հեռացնի գործող վարչախմբին և հնարավորինս ներառական ձևաչափով ստեղծի արտակարգ իրավիճակը հաղթահարելու ծրագիր ու կարողություն ունեցող անցումային ժամանակավոր կառավարություն, 2) այդ կառավարության առաջնորդությամբ ձեռնամուխ լինի նշված ծրագրի իրագործմանը»։ Աղբյուրը` Ազգային-ժողովրդավարական բևեռ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
