Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արցախի ազատագրման երկրորդ շարժում պետք է սկսել». Ալեն Ղևոնդյան

«Արցախի ազատագրման երկրորդ շարժում պետք է սկսել». Ալեն Ղևոնդյան
235
Հինգշաբթի, 14 ապրիլի, 2022 թ., 17:18

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը․ «Հայաստանը որպես պետություն ձևավորվեց և անկախացավ Ղարաբաղյան շարժմամբ։ Այսինքն՝ Արցախի ազատագրումը փաստացի Հայաստանին Հանրապետություն դարձրեց։

Արցախի ազատագրումը հազարավոր նվիրյալների և այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Ս. Սարգսյանի ջանքերով եղավ։ Շատերը նահատակվեցին ու անմահացան։

Այսօր ՀՀ գործող վարչապետը նպատակ ունի Արցախը հանձնել Ադրբեջանին։

Նա, Արցախը հանձնելով, Հայաստանն է հանձնում, Հայաստանը հանձնելով՝ հային է ոչնչացնում։

Ուստի ո՛չ խոսելու, ո՛չ ելույթների ժամանակ այլևս չկա, պետք է գործել։

Ստացվում է այնպես, որ այսօր Արցախի ազատագրման երկրորդ շարժում պետք է սկսել, Երևանից։

Պարզ ասեմ՝ անհատապես այսօր որևէ մեկը սրան չի կարող լուծել, ուստի ամեն բան մի կողմ դնելու ու քաղաքական ջանքերը մեկտեղելու ժամանակն է։ Մի բան էլ՝ սրան լուծելով ողջ բուրգը կփլվի։

Անդառնալիության գործնական շեմն անցնելը միգուցե շաբաթների հարց է լինելու, հետևաբար լիդերներն ու թիմերը պետք է կոնսոլիդացվեն ու միացյալ ուժով խնդրին դիմագրավեն։

Նիկոլի իշխանազրկումն խնդիր է, որը պետք է լուծել. իսկ նպատակն Արցախի ու ՀՀ պահպանումն է։

Մի բան էլ. այս պետությունը մերն է, ու մենք պիտի պահենք։ Ձեր/մեր չքայլերը հանկարծ չհիմնավորենք ռուսներից, եվրոպացիներից կամ այլ ազգերից ինչ-որ սպասումներով կամ դրանց բացակայությամբ։

Եթե դու քո տան խնդիրները լուծում ես հարևանի ներգրավմամբ, նրա մասնակցությամբ, ուրեմն՝ մի զարմացիր, որ մի օր էլ քո կինը հարևանից զավակ ունենա, քեզ էլ, քո իսկ տանից, դուրս կշպրտեն։ Էս ա»։

Աղբյուրը`   Ալեն Ղևոնդյան