«Հարավային Կովկասի իրական իրավիճակը թույլ չի տալիս դադարներ բանակցություններում». Զախարովա

«Այս տարվա փետրվարի 24-ին Վաշինգթոնը և Փարիզը դադարեցրին բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում։ Մինչդեռ Հարավային Կովկասի իրական իրավիճակը թույլ չի տալիս դադարներ բանակցություններում։ Հետագայում հետևողական քայլեր են պահանջվում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության վերականգնման համար, եթե Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դադարեցնեն համագործակցությունը համանախագահների միջև»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այդ կապակցությամբ, ըստ նրա, հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր պաշտոնում, այն է՝ ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար: Նրա ուշադրության կենտրոնում կլինի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման թեման։ Զախարովան հույս է հայտնել, որ Խովաևի ջանքերին կաջակցեն «Բաքվում և Երևանում մեր դաշնակիցներն ու գործընկերները»։ «Մենք բաց ենք այլ շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար»,- ընդգծել է Զախարովան։

Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
8419:55
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
8517:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
11415:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
12013:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
15208:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
184Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
376Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
43107.11.2026, 13:12