Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պատրաստ եղեք մեկ հայտարարությամբ ոտքի կանգնելու»․ Հոխիկյան

«Պատրաստ եղեք մեկ հայտարարությամբ ոտքի կանգնելու»․ Հոխիկյան
2495
Հինգշաբթի, 14 ապրիլի, 2022 թ., 22:56

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Տարատեսակ վերլուծությունները ավելորդ ու ժամանակ սպանող գործողություն են։ Ժամանակն է գործելու։
Յուրաքանչյուր մարզում, քաղաքում, գյուղում, փողոցում իրեն հայ համարող, իրեն Արցախի, Սյունիքի ու ընդհանրապես, հայրենիքի տեր համարող մարդ պետք է սկսի համախմբման աշխատանք։
Պատրաստ եղեք մեկ հայտարարությամբ ոտքի կանգնելու՝ ամեն պահի։ Համախմբվեք ձեր համայնքում գաղափարակիցների հետ։ Համախմբվեք ու պատրաստվ եղեք կոնկրետ հայտարարության։
Հիմա մենք անում ենք ամբողջ ընդդիմադիր դաշտի միավորման վերջին քայլերը, որպեսզի թշնամուն հանձնված իշխանությունը կրկին լինի հայկական, որպեսզի Հայաստանը չդառնա Սիրիա, որպեսզի Արցախը կրկին չվերածվի ԼՂԻՄ-ի։
Պատրաստ եղեք, տաքացրեք մկանները»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան