Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սիրելի արցախցիներ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում»․ Ավետիք Իշխանյան

«Սիրելի արցախցիներ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում»․ Ավետիք Իշխանյան
1668
Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 00:36

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ԿՈՉ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ
Սիրելի, թանկագին արցախցիներ, քույրեր և եղբայրներ։ Բոլորիցդ ներողություն եմ խնդրում, ՀՀ ԱԺ քպ․ խմբակցության անհայրենիք արարածների խոսքերի համար։ Այդ արարածները զուրկ են մարդկային և ազգային տարրական արժանապատվության զգացումից։ Դրանք հոգով առևտրականներ են և հանուն անձնական շահի, պատրաստ են վաճառել հայրենիքը։ Ներողություն եմ խնդրում բոլոր նրանց անունից, ում համար Արցախը, Սյունիքը, ողջ Հայաստանը հայրենիք են, ում համար հայրենիքն անշարժ գույք չէ և վաճառքի ենթակա չէ։ Ներողություն եմ խնդրում, որ մինչ այսօր այդ հոգով առևտրականներն իշխանության են։
Ամուր եղեք և վճռական։ Միայն այդ դեպքում բոլորս միասին կարող ենք դուրս գալ այս մղձավանջից»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան