Շաբաթ, 25 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը». Էդուարդ Աղաջանյան

«Մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը». Էդուարդ Աղաջանյան
390
Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 11:48

«Ես կարող եմ ենթադրել, որ մեր գործընկերները, հավանաբար, լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը, հակառակ պարագայում ես որևէ բացատրություն չեմ կարող գտնել այդ հայտարարության հիմքում: Կրկնում եմ, որ որևէ գործընթաց արցախցիների թիկունքում չի կարող լինել ուղղակի»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Արցախի ԱԺ պատգամավորների՝ երեկ տարածած հայտարարությանը, ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձանաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Ամբողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների պաշտպանությանը և դրանց իրացմանը»,- հավելեց նա: