Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

Հայտնի են «Կինդեր» շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները

Հայտնի են «Կինդեր» շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները
355
Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 16:48

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել. ««Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել:

Հիշեցնենք, որ նկատի ունենալով եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադներից արձանագրված սալմոնելայով վարակվելու դեպքերի մասին տեղեկատվությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել այդ ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։ Արդյունքում՝ «Կինդեր» շոկոլադներ ներկրող երկու կազմակերպություններում առկա խմբաքանակներից վերցվել էին նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:

Տեսչական մարմնի կողմից «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը վերացվել է»:

Աղբյուրը`   ՍԱՏՄ