«Ոչ ոք Նիկոլ Փաշինյանին Արցախի անունից բանակցելու մանդատ չի տվել». Ոսկան Սարգսյան
![]() 267 Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 20:42 Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Ոչ ոք Նիկոլ Փաշինյանին Արցախի անունից բանակցելու, տարածքներ և ինքնիշխանություն հանձնելու մանդատ չի տվել. 2018-ին իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն Արցախի անունից բանակցելու մանդատ չունի, քանի որ Արցախի բնակիչները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին, իրեն չեն ընտրել, բանակցելու համար իրեն մանդատ չեն տվել։ Սակայն նա շուտով մոռացության մատնեց իր խոսքերը, Արցախի շուրջ բանակցություններ վարեց իր՝ զրոյական կետից՝ ջուրը գցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 20 տարվա միջնորդական ջանքերը, 2020թ․ նոյեմբերի 9-ին ստորագրեց խայտառակ կապիտուլյացիա։ Ուշագրավ է, որ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը չի վիճարկում այդ կապիտուլյացիայի լեգիտիմությունը։ Միջազգային ցանկացած պայմանագիր՝ կոչվի դա պայմանագիր, համաձայնագիր, կամ հայտարարություն, պետք է վավերացվի խորհրդարանի կողմից, Սահմանադրական դատարանը պետք է այն ՀՀ սահմանադրությանը համապատասխան ճանաչի, ինչը չի եղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դեպքում։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոր կապիտուլյացիա ստորագրել, խորհրդարանական ընդդիմությունը չի ընդվզում, որ Նիկոլ Փաշինյանը լիազորված չէ Արցախի անունից բանակցելու, Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու։ Արցախը թեկուզ չճանաչված, սակայն անկախ պետություն է, այն Հայաստանի մարզ չէ։ Անշարժ կամ շարժական գույքի օտարման պայմանագրի նոտարական վավերացման դեպքում պահանջվում է գործարքի կողմերի համաձայնությունը, սեփականության վկայական, լիազորագիր և այլն, հայոց աշխարհի հինավուրց նահանգ Արցախը՝ իր 120 հազար բնակիչներով, մի գույքի չափ չկա՞»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
16401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
376Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
856Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
431Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1134Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1043Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
911Երեկ, 14:24
