«Ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանության օրն էր». Պետրոս Մակեյան
![]() 459 Շաբաթ, 16 ապրիլի, 2022 թ., 00:24 «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կողմնորոշվե՛ք, Արցախը Հայաստան է, թե Ադրբեջան Ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանության օրն էր, որտեղ նա փորձեց «հիմնավորել», թե ինչու Արցախը չի կարող ինքնորոշվել կամ որ նույն է՝ պատրաստ են ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նա, շարունակելով Աստվածաշնչից մեջբերումները և հղում անելով իր խաչը կրելուն, փորձեց արդարանալ, թե ինչու չկանխեց պատերազմը, որը կարող էր անել ու իրենց ձևակերպմամբ՝ «ոչ մի բանի համար» հազարներին մատաղ արեցին։ Ինչին հետևեց այդ թեզերը «հաստատող» տարբեր գենետիկ ծագում ունեցող՝ կոմսոմոլ, օլիգարխիկ ու սորոսածին, ուսապարկերի հիմնավորումներն այն մասին, որ սխալ կարծիք է, թե արցախահայությունն Ադրբեջանի կազմում վտանգված է, և սա այն դեպքում, երբ Ադրբեջանում պետական մակարդակով հայերին սպանության քարոզչություն է գնում, իսկ իրականացնողները հերոսացվում են, ինչպես Սաֆարովը։ Ապրիլի 14-ին Նիկոլն ԱԺ-ում կերպարանափոխված, անբնական հոգեվիճակով՝ հակադրվելով նախորդ օրվա Փաշինյանին, քիչ մնաց կրկին հայտարարեր Արցախը Հայաստան է և վե՛րջ, լավ է, որ զսպեց, քանի որ մի անգամ ասեց՝ հաջորդեց պատերազմ և Արցախի 75 տոկոսի կորուստ։ Ժամանակն է՝ իշխանությունները կողմնորոշվեն Արցախը Հայաստան է, թե Ադրբեջան։ Հ․ Գ․ Եթե Ադրբեջանում հայերի համար անվտանգ է, ապա ՔՊ-ականները պարտավոր են այն սեփական օրինակով ապացուցել՝ տեղափոխվեն ոչ թե Ադրբեջան, այլ ժամանակավորապես բնակություն հաստատեն Արցախում կամ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում։ Իսկ ՔՊ-ական հնաբնակ ու նորաթուխ օլիգարխները, կոռուպցիոն ճանապարհներով ձեռք բերած ռեսուրսները ներդնեն Արցախում»։ Աղբյուրը` Պետրոս Մակեյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
