«Ծնկած, վախվորած ապրելով՝ չենք կարող պետություն ու ազգ մնալ». Դավիթ Սանասարյան
![]() 300 Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 22:12 «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորս չենք կարող գիտակ ու պրոֆեսիոնալ լինել, բայց նվազագույնը պարտավոր ենք չմորթվելու, ինքնապաշտպանվելու բնազդը չկորցնել։ Երբ խոսում ենք ինքնապաշտպանության, հնարավոր պատերազմին պատրաստվելու մասին, միանգամից թարգմանում են որպես պատերազմի կոչեր ու պատերազմի ցանկություններ։ Հարգելինե՛րս, պատերազմից ավելի ծանր ու անմարդկային երևույթ չկա այս աշխարհում, բայց ծնկած, վախվորած ապրելով՝ չենք կարող պետություն ու ազգ մնալ։ Երբ թշնամին քեզ սպառնում է, իսկ դու խոսում ես խաղաղության մասին, թշնամին ավելի շատ է խոսելու քեզ ճնշելու մասին, քեզ սպանելու է, որպեսզի գնաս ասիմետրիկ զիջումների։ Հ. Գ. Ինձ մի բան է հետաքրքրում, բոլոր նրանք, ովքեր ասում են՝ հողերը տանք Ադրբեջանին, ապրենք, իրենց սեփական հողերը, իրանց տները կտան նրանց, ովքեր աչք ունեն ու ուզում են վերցնեն։ Թե ամեն մի թիզի համար իրար փոր կթափեն, տարիներով թշնամի կմնան։ Հ. Գ. Գ. Մենք Մարտական եղբայրությունով պատրաստվում ենք, իսկ ովքեր գիտակցում են կարևորությունը, հերթագրվեք։ Պրոֆեսիոնալ զինվորականների առաջնորդությամբ սովորում ենք զենք բռնելուց սկսած մինչև դրոնից օգտվել, առաջին բուժ օգնությունից մինչև հրամանատարություն, ռազմավարական պլանավորում»։ Աղբյուրը` Դավիթ Սանասարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
