Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հայ-թուրքական սիրախաղն ապագա չունի»․ Էդգար Էլբակյան

«Հայ-թուրքական սիրախաղն ապագա չունի»․ Էդգար Էլբակյան
248
Կիրակի, 17 ապրիլի, 2022 թ., 14:12

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․ «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՍԻՐԱԽԱՂՆ» ԱՊԱԳԱ ՉՈՒՆԻ
• 19-րդ դարի Մեքսիկայում կենդանի էր մի կոլաբորացիոնիստական նվնվոց՝ «Խեղճ Մեքսիկա, որ այդքան հեռու է Աստծուց և այդքան մոտ ԱՄՆ-ին»։ Այդ օրվանից Մեքսիկան չի կարողացել ուղղել իր ողնաշարը և կայանալ՝ ունենալով նման գերհզոր հարևան։ Իսկ ամեն ինչ սկսվեց այդ գերհզոր հարևանի հետ պատերազմում (1846-1848 թթ․) պարտվելուց։
• Եթե ցանկանում եք իրական պատմական օրինակով հասկանալ, թե ինչու Հայաստանը ո՛չ մի տնտեսական, ո՛չ մի քաղաքական հաջողություն չի ունենալու, մինչև նորից ռազմական գետնի վրա հաղթանակ չտանի այսրկովկասյան թյուրքերի դեմ, դիտե՛ք ԱՄՆ-ում նկարահանված «Մարզահոսի» այս թողարկումը»։

Աղբյուրը`   Էդգար Էլբակյան