Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նիկոլիզմի կառուցած ստի, մանիպուլյացիաների և ատելության թագավարության հիմքում նաև մնացած բոլորի լռությունն է»․ Վրթանեսյան

«Նիկոլիզմի կառուցած ստի, մանիպուլյացիաների և ատելության թագավարության հիմքում նաև մնացած բոլորի լռությունն է»․ Վրթանեսյան
235
Կիրակի, 17 ապրիլի, 2022 թ., 15:36

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀակաՀայաստանի պառակտիչ քարոզչության արդյունավետության նախադրյալներից մեկն այն է, որ ՀՀ գոյության 30 տարվա ընթացքում ասպարեզում եղած և ոչ մի ուժ, ոչ մի գործիչ այսօր էլ չի ուզում հնարավորինս անկեղծորեն հաղորդակցվել հանրության հետ։
Ոչ մի ուժ, ոչ մի գործիչ չի փորձում անկեղծ ընդունել իր գործած սխալները, մեղքերը և բաց խոսել դրանց մասին՝ մեկընդմիշտ զրկելով պառակտիչներին իրենց խաղաքարտերից։
Երբեմն այդ ուժերը / մարդիկ չեն էլ գիտակցում, որ այս կամ այն քայլը սխալ է եղել, երբեմն լավ էլ գիտակցում են, բայց իրենց թվում է՝ եթե լռեն, կանցնի, կգնա։
Այդպես չէ։
Ընդ որում, ասածս ոչ միայն պայմանական «նախկիններին» է վերաբերում։ Նախկինների մեղքերը բազում են ու բազմազան, բայց նաև այն մարդիկ, որոնք դեռ երեկ Նիկոլի կողքն էին, իսկ հիմա ինչ-ինչ պատճառներով Նիկոլին քննադատում են, իրենք էլ բացարձակապես չեն շտապում հանրության հետ անկեղծանալ։
Նիկոլիզմի կառուցած ստի, մանիպուլյացիաների և ատելության թագավարության հիմքում նաև մնացած բոլորի լռությունն է, կիսաճշմարտությունները, կիսատ և մանիպուլյատիվ ակնարկները ևս։
Ասե՛ք, խոսե՛ք, դուք հանրությանը ճշմարտություն եք պարտք։
Մի՛ փորձեք մրցակցել Նիկոլի հետ ստերի ու մանիպուլյացիաների դաշտում, համատարած կեղծավորության այս միջավայրում ամենաուժեղ զենքն անկեղծությունն է»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան