Հայտնի է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման սկզբում ասաց, որ իրենք, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն անվտանգության հարցերը և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
«Իհարկե, անվտանգության հարցերը նույնպես կլինեն մեր ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված, դեռ շատ խնդիրներ կան, ես համաձայն եմ Ձեզ հետ»,- ասել է Պուտինը՝ շեշտելով, որ ինքն ու Փաշինյանը հաճախ են հեռախոսազրույցներ ունենում ու հանդիպում՝ չնայած համաճարակին: Նաև հիշեցրել է, որ հանդիպումը նվիրված է հայ-ռուսական հարաբերությունների 30-ամյակին:
Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը առանցքային դեր է կատարում Հարավային Կովկասի անվտանգության ապահովման գործում։
Նրա խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։
Փաշինյանը նաև ընդգծել է ՌԴ նախագահի անձնական դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու գործում:

Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
4319:55
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
7917:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
10815:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
11513:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
14908:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
182Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
371Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
42907.11.2026, 13:12