Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Ընդդիմությունն իրազեկման քայլերթ է իրականացնում Երևանում

Ընդդիմությունն իրազեկման քայլերթ է իրականացնում Երևանում
288
Երեքշաբթի, 19 ապրիլի, 2022 թ., 19:36

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համակիրների հետ «Միացեք», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով իրազեկման քայլերթ է անում Երևանում։ Երթը հասնում է Հանրապետության հրապարակ:

Այսօր ավելի վաղ նա ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով քաղաքացիներին հրավիրել էր Ազատության հրապարակ, որպեսզի միասին դուրս գան և քայլեն Երևանի փողոցներով և փորձեն իրազեկել, թե ինչու են հավաքվել Ազատության հրապարակում:

Ընդդիմությունն իրազեկման քայլերթ է իրականացնում Երևանում
Ընդդիմությունն իրազեկման քայլերթ է իրականացնում Երևանում