Նիկոլ Փաշինյանը ձիով քայլ է ծրագրել. «Հրապարակ»
![]() 379 Չորեքշաբթի, 20 ապրիլի, 2022 թ., 09:18 «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հերթական մեծ խառնակչությունն է պատրաստում։ Մոսկվա մեկնելու նախօրեին նա ընդունել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին և ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Արցախում հիմնավոր կասկածներ կան, որ Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է ինչ-որ փաստաթղթեր, որոնք խաղաղության պայմանագրի նախերգանքն են լինելու, որով Արցախը նվիրելու է Ադրբեջանին։ Արայիկ Հարությունյանն ու Բալասանյանը Փաշինյանին հորդորել են չզիջել Արցախի կարգավիճակի հարցում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ի զարմանս արցախցիների, Փաշինյանը չքմեղացել է՝ ո՞վ է ասում, թե ինքն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, իրեն սխալ են հասկացել, ինքն ամենևին նման հայտարարություն չի արել, և վստահեցրել է, որ ինքն առաջինն է պայքարելու, որ Արցախը մնա հայկական։ Եթե չհաջողվի, և նոր պատերազմ սկսվի, դա կգցի ընդդիմության և Արցախը չհանձնելու կողմնակիցների գրպանը, թե դուք չթողեցիք՝ եթե կարգավիճակի նշաձողն իջեցնեի, բանը չէր հասնի նոր պատերազմի։ Երկու դեպքում էլ ինքը շահած դուրս կգա՝ և՛ կստորագրի խաղաղության պայմանագիրը, և՛ կոչնչացնի ընդդիմությանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
