«Նիկոլի անիմաստ այցի մասին` հակիրճ». Արտակ Զաքարյան
![]() 303 Չորեքշաբթի, 20 ապրիլի, 2022 թ., 10:30 Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի անիմաստ այցի մասին՝ հակիրճ: Նախ եթե չլիներ ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30 ամյակը, Նիկոլը ծոծրակը կտեսներ, բայց պաշտոնական այցի հրավեր չէր ստանա: Այնպես, ինչպես չորս տարի շարունակ ՌԴ-ն պաշտոնական այցի հրավեր չէր տալիս Նիկոլին (Սերժ Սարգսյանը միայն 2017թ. չորս անգամ պաշտոնական այց է իրականացրել ՌԴ): Ծանոթանանք այցի ընթաքում ընդունված համատեղ հայտարարությանը. 1. Հայտարարության 1-ից մինչև 21-րդ կետերը նախորդ 30 տարիներին երկկողմ իրականացրած ոլորտային աշխատանքների կարևորությունների մասին է: Եթե Նիկոլի փոխարեն վարչապետ լիներ «դռիկ Խչոն» կամ «սադի Գոքորը», միևնույն է այդ ձևակերպումները տեղ էին գտնելու տեքստում: 2. 22-րդ և 23-րդ կետերը վերաբերում են միայն Ռուսաստանին, որովհետև Նիկոլն այն աստիճան է կործանել մեր երկիրը, որ նույնիսկ տարրական մակարդակով ի վիճակի չենք անվտանգային որևէ միջոցառում ինքնուրույն իրականացնել կամ հանձառնել: 3. 24-րդ կետը տարածաշրջանի կայունության, ռուսական խաղաղարար առաքելության, Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունների և Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավորման մասին է: Նիկոլն իրեն նեղություն չի տվել ո՛չ Արցախի կարգավիճակի, և ո՛չ էլ ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի մասին որևէ հիշատակում անել: 4. Փոխարենը՝ 25-րդ և 26-րդ կետերով Նիկոլը կարևորել է Ադրբեջանի և Թուրքիայի համար շահավետ երկաթուղիների կառուցումը, ինչպես նաև արագացրել Արցախն Ադրբեջանի կազմ փոխանցող՝ սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան: 5. Հայտարարության 27-րդ կետով Նիկոլը որոշել է Ադրբեջանի շիա մոլլաների և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների միջոցով՝ կամուրջ կառուցել մեր և թշնամու միջև: 6. 28-րդ կետով Նիկոլը պայմանավորվել է տարբեր միջազգային խողովակներով ակտիվացնել Ադրբեջանի հետ կապերը: Եվ ոչ մի խոսք Հայաստանի օկուպացված տարածքների, գերիների վերադարձի, Արցախի դեմ շարունակվող ոտնձգությունների մասին: 7. Հայտարարության 29-րդ և 30-րդ կետերով Նիկոլը կարևորել է հայ-թուրքական հարաբերություններն ու «3+3» տարածաշրջանային ձևաչափը: Մի բան, որի վերաբերյալ ՀՀ կապիտուլյանտ կառավարությունը չունի ոչ մի պատկերացում, առավել ևս՝ հիմնավորում: Ոչ ոք չգիտի, թե դա ում է պետք: Ինչպես տեսնում եք, պաշտոնական այցից, մեր երկրի համար որևէ շոշափելի արդյունք կամ կոնկրետ ձեռքբերում գոյություն չունի: Ռուսաստանը հաջող կերպով իրացնում է իր շահերը, իսկ Հայաստանի շահերի համար պատասխանատու է բացառապես կապիտուլյանտ Նիկոլը: Նիկոլի պես ղեկավար ունեցող երկրին ամենալավ բարեկամն անգամ չի կարող օգնել, թշնամի էլ պետք չէ: Մեր թշնամին հերիք չէ տանից է, նաև իշխանության ղեկին է»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
