ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել
![]() 297 Չորեքշաբթի, 20 ապրիլի, 2022 թ., 14:54 Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել. «Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի՝ 2022թ. ապրիլի 19-ի համատեղ հայտարարությունը մեռնող Ռուսական կայսրության կյանքը Հայաստանի կենսական շահերի հաշվին երկարաձգելու հերթական քայլն էր։ Այն շարունակեց ու վերահաստատեց. 1) 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի հայտարարություններով Հայաստանին պարտադրված կապիտուլյացիոն ընթացքը, 2) Հայաստանի հետ համընկնող ռազմավարական շահեր ունեցող Արևմուտքի մեկնած օգնության ձեռքն օդում թողնելու և դեպի Արևմուտք թեքվելու փոխարեն ռուս-թուրք-ադրբեջանական հայակործան եռյակին գերի մնալու դավաճանական քաղաքականությունը, Մինչդեռ հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին չի տվել պետությունը կործանելու ու ցեղասպանին աջակցելու մանդատ։ Նա եղել ու մնում է հավատարիմ իր ինքնիշխանությանն ու համամարդկային արժեքներին։ Ուստի Արևմուտքը, ի դեմս հայ ժողովրդի, ունի դաշնակից, որն ակնկալում է նրա գործուն աջակցությունը։ Ըստ այդմ՝ օրեցօր ավելի ու ավելի հրատապ է դառնում Կրեմլի հրահանգներով գործող Նիկոլ Փաշինյանի վարչակազմից ու նրա կեղծ ընդդիմությունից երկիրն ազատելու և ազգային ժամանակավոր կառավարություն ստեղծելու խնդիրը։ Ազգային-ժողովրդավարական բևեռը կոչ է անում պատրաստ լինել շուտով հրապարակ դուրս գալու և Հայաստանն ազատագրելու պայքարին։ Պահը հասունանում է և պահը մոտ է»։ Աղբյուրը` Ազգային-ժողովրդավարական բևեռ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
