Tata Steel-ի եվրոպական դուստր ձեռնարկությունը դադարեցնում է բիզնեսը Ռուսաստանի հետ

Հնդկական պողպատաձուլական Tata Steel ընկերության եվրոպական դուստր ձեռնարկությունը հայտարարել է Ռուսաստանի հետ բիզնեսը դադարեցնելու մասին։
««Tata Steel»-ը Ռուսաստանում գործունեություն կամ աշխատակից չունի: Մենք գիտակցաբար որոշում ենք կայացրել դադարեցնել բիզնեսը Ռուսաստանի հետ»,- ասվում է լոնդոնյան Tata Steel Europe-ի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ «գործարարության շարունակականությունն ապահովելու համար բոլոր գործառնությունները Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում և Նիդեռլանդներում օգտագործում են հումքի այլընտրանքային աղբյուրներ՝ դադարեցնելու համար Ռուսաստանից կախվածությունը»: Միևնույն ժամանակ, Tata Steel-ի գլխավոր կայքում որևէ հայտարարություն չկա Ռուսաստանի հետ բիզնեսի դադարեցման մասին։
Tata Steel Group-ը աշխարհի առաջատար պողպատաձուլական ընկերություններից մեկն է՝ տարեկան 34 մլն տոննա պողպատի արտադրությամբ։ Այն ունի գործառնություններ և առևտրային ներկայություն ամբողջ աշխարհում: 2021 թվականի մարտի 31-ին ավարտված ֆինանսական տարվա համար խմբի համախմբված շրջանառությունը կազմել է 21,06 միլիարդ դոլար:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
138Երեկ, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
133Երեկ, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
118316.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
102515.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
68414.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
147913.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
69212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
182710.11.2026, 19:37