Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Երևանում ապրող հայերն անհոգ քայլում են Հյուսիսային պողոտայում ու հեգնանքով նայում Արցախի համար կռիվ տվողներին»․ Հոխիկյան

«Երևանում ապրող հայերն անհոգ քայլում են Հյուսիսային պողոտայում ու հեգնանքով նայում Արցախի համար կռիվ տվողներին»․ Հոխիկյան
759
Հինգշաբթի, 21 ապրիլի, 2022 թ., 00:00

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «- Արցախում ապրող հայերը կենաց ու մահու կռիվ են տալիս թշնամու դեմ՝ հանուն Արցախի ու հայկական պետականության։
- Սյունիքում ապրող հայերը մտահոգված են, որ Արցախի ընկնելու դեպքում հաջորդ հարվածը իրենց վրա է լինելու։
- Սիսիանում ապրող հայերը վախենում են, որ իրենք ապրում են Հայաստանի ամենանեղ հատվածում, բայց մյուս կողմից ուրախ են, որ իրենց կողմով կարող է անցնել Ադրբեջանին ծառայող ճանապարհ։
- Վայոց ձորում ապրող հայերը երանությամբ հիշում են, որ սովետական տարիներին իրենց հետ կողք կողքի ապրում էին ադրբեջանցիներ, ու ասենք Մեհմեդը կովերը տանում էր պահելու։ Վայքն էլ կոչվում էր Ազիզբեկով։
- Իջևանում ապրող հայերը համարում են, որ Արցախն ու Սյունիքը հեռու են իրենցից, հետևաբար իրենք վախենալու բան չունեն։
- Գեղարքունիքում ապրող հայերը մտածում են խոպան գնալու և հնարավորինս շատ փող բերելու մասին, թե թշնամին էլ մոտեցավ իրենց տներին, ընտանիքներն էլ արագ կտանեն Ռուսաստաններ։
- Երևանում ապրող հայերը ամեն երեկո անհոգ քայլում են Հյուսիսային պողոտայում ու հեգնանքով նայում Արցախի համար կռիվ տվողներին։
Քանի դեռ թուրքը չի հասել իրենց տներին, հետևաբար կարող են անտեսել Արցախն էլ, Սյունիքն էլ, թեկուզ Վայոց ձորն ու Գեղարքունիքը»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան