«Լուրեր են տարածվել, թե պատրաստվում եմ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին». Նիկոլ Փաշինյան
![]() 1692 Ուրբաթ, 22 ապրիլի, 2022 թ., 15:18 «2020թ. նոյեմբերի 9-ից հետո գործնականում իմ ամեն օտարերկրյա այցից առաջ բոլոր հնարավոր ռեսուրսներով լուրեր են տարածվել, թե պատրաստվում եմ ԼՂ կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին: Պատասխանատու կերպով ասում եմ՝ չի եղել ու չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված»,- Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, հազար անգամ ներողություն խնդրելով՝ ստիպված եմ արձանագրել, որ Արցախն իր կամ առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես. Արցախն այնտեղ ապրող մարդն է: Արցախը հանձնողը պատերազմից հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի. մենք աննախադեպ ծավալի ներդրումներ ենք իրականացնում Արցախում, որովհետև Արցախը պահել՝ նշանակում է՝ արցախցուն պահել Արցախում, Հայաստանը պահել՝ նշանակում է՝ հայաստանցուն պահել Հայաստանում: Իսկ սա առանց խաղաղության հնարավոր չէ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ասաց՝ բացառում է, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտ փաստաթուղթ, որը ստորագրվի առանց հանրային լայն քննարկման. «Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում»: Ավելի վաղ նա անդրադարձել էր ՌԴ կատարած իր պաշտոնական այցի արդյունքներին: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
