Նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 5 ծրագիր․ նոր նախագիծ է շրջանառության մեջ դրվել․ «Ժողովուրդ»
![]() 248 Շաբաթ, 23 ապրիլի, 2022 թ., 10:36 «Նախկին իշխանություններին մերժող Հայաստանի ներկայիս կառավարությունը մտադիր է շարունակել համայնքների խոշորացման ծրագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համայնքների միավորման նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել: Նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 5 ծրագիր Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքային փնջերում: Այսինքն՝ առաջարկվող ծրագրերում ներգրավված են լինելու թվով 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 5 համայնք: Ըստ գործադիրի՝ 2018, 2019, 2021 թվականներին համայնքների միավորման թեմայով անցկացված հանրային քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին, բայց դա՝ ըստ կառավարության, իսկ գյուղերում դժգոհ են, անգամ օրինակ են բերում 2016-17 թվականներին խոշորացած համայնքները և փաստում, որ ոչ մի օգուտ էլ չեն ունեցել։ Մեզ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի Թալին համայնքի մեջ կներառվի 34, Գեղարքունիքի Ճամբարակում՝ 19, Լոռու մարզի Ալավերդիում՝ 28 բնակավայր»: Մանրամասները թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
