«Հիասթափություն և ափսոսանք ապրեցի». Արման Բաբաջանյան
![]() 558 Երկուշաբթի, 25 ապրիլի, 2022 թ., 10:18 ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Հիասթափություն և ափսոսանք ապրեցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից: Հայոց ցեղասպանությունը հիշելը, այն ճանաչելն այլևս հարյուրամյա վաղեմության, անցյալի մասին չէ, ցեղասպանության ճանաչումը, հիշատակումն այսօրվա մասին է, այսօրվա մարտահրավերներին արժանիորեն և համարժեք պատասխանելու, դրա կրկնությունը բացառելու համար անհրաժեշտ մեխանիզմներ ու անվտանգության հովանոց ստեղծելու մասին է: Ցեղասպանության ճանաչումը խոսքից գործի անցնելու՝ Հայաստանի պետականությունը մրցունակ, ամուր, կայացած ինստիտուտներով, մարտունակ և տեխնոլոգիապես հագեցած զինված ուժեր և սպառազինություն ունենալն է: Հայոց ցեղասպանության ճանաչումը հզոր Հայաստանի՝ անխտիր բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է: Հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս հայ ժողովրդի մասին չէ: Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի պետականության հարատևության համար անհրաժեշտ կարողություններ ստեղծելու մասին է: Հայոց ցեղասպանության ճանաչումն այսուհետ Հայաստանի պետականության հավերժության սրբազան գաղափարին ավելի մերձեցնող համայն հայությունն է, մեզ բոլորիս մեկ նպատակի՝ Հայաստանի Հանրապետության զարգացումն ու առաջընթացը անշրջելի դարձնող իրողությունների վրա կենտրոնացումն է: Դատապարտելի է, երբ պետականության երեսուներորդ տարում թույլ ենք տալիս, որ մեր ցավի և վշտի մասին խոսեն, ինչպես սովորաբար խոսում են պետականազուրկ ժողովուրդների մասին: Չկա՛ հայ ժողովուրդ առանց Հայաստան: Ճանաչեք հարյուրամյա վաղեմության հայոց ցեղասպանությունը՝ գործնականում աջակցելով, որ այսօր, ԱՅՍՕՐ Հայ ժողովուրդն իր բնօրրան հայրենիքում անվտանգ հարատևի՝ սեփական պետականությունն ամրացնելով ներսից և դրսից, տեխնոլոգիական առաջընթաց ապահովող մեխանիզմներով և գործիքներով: Հայաստանը համայն հայության գոյությունը իմաստավորող միակ միջոցն է: Ցավալու, սգալու, ճանաչելու ժամանակը չէ՝ պետք է աշխատել, աշխատել և օրնիբուն աշխատել՝ Հայաստանն առավել անվտանգ, բարեկեցիկ և ինքնադրսևորվման համար լավագույն միջավայրը դարձնելու համար»: Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
