Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Երբ որ Հայաստանում քաղաքականությամբ սկսեն զբաղվել լուրջ մարդիկ, այդ ժամանակ Հայաստանը պետություն կդառնա»․ Թ․ Ալեքսանյան

«Երբ որ Հայաստանում քաղաքականությամբ սկսեն զբաղվել լուրջ մարդիկ, այդ ժամանակ Հայաստանը պետություն կդառնա»․ Թ․ Ալեքսանյան
159
Երեքշաբթի, 26 ապրիլի, 2022 թ., 10:00

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Երբ որ Հայաստանում քաղաքականությամբ սկսեն զբաղվել լուրջ մարդիկ, այլ ոչ թե լակոտները՝ լինեն դրանք ահել, թե ջահել, այդ ժամանակ միայն Հայաստանը պետություն կդառնա:
Իսկ Հայաստանում կգտնվե՞ն բավարար քանակի լուրջ մարդիկ, թե ոչ: 3 միլիոնանոց երկրի համար լուրջ մարդկանց կրիտիկական քանակը գոնե 1000 հոգուց պակաս չպիտի լինի, սակայն քանի որ հայ հասարակությունը իմ ուսումնասիրության առարկան է արդեն շատ վաղուց, ապա ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ, ներկա դրությամբ, Հայաստանում չկան այդքան լուրջ մարդիկ, ովքեր իսկապես կկարողանան լծվել պետություն կառուցելու լուրջ գործին:
Ուշադրություն դարձրեք, ես չեմ ասում 1000 հոգի ՄԱՍՆԱԳԵՏ, ասում եմ 1000 հոգի ԼՈՒՐՋ ՄԱՐԴ, դա շատ կարևոր ու սկզբունքային պահ է (լուրջ մարդիկ կհասկանան ասածս»։

Աղբյուրը`   Թորոս Ալեքսանյան