«Նիկոլն ու իր նեղ խունտան դատապարտվելու են». Արտակ Զաքարյան
![]() 234 Չորեքշաբթի, 27 ապրիլի, 2022 թ., 10:06 Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին Հայաստանում ծնվում է համաժողովրդական շարժում, որը երեք շատ կարևոր ձեռքբերում է ունենալու: 1. ՀԱՅԸ նորից դառնում է ԱԶԳ: Նա մերժելու է իր շարքերում գլուխ բարձրացրած մորթապաշտությանը, «նիկոլիզմը» և մարտնչող տգիտությանը: Ազգային ոգին ու արժանապատվությունը նորից վերակենդանանում են: Այսօր Երևանի փողոցներում ձևավորվում է համազգային նպատակների համար պայքարի պատրաստվող նոր ազգային պետությունը: 2. Նիկոլի քանդած Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը կրկին համախմբվում է: Հայն աշխարհում վերականգնելու է իր պատիվը, անվտանգությունը և խաղաղ պետականությունը: Արցախն ու Հայաստանը վերագտնելու են պետությունն ամրացնելու, ռազմա-քաղաքական դիրքերը վերականգնելու և Արցախն ամբողջացնելու ճշմարիտ ուղին: 3. Նիկոլն ու իր նեղ խունտան դատապարտվելու են: Ընդ որում՝ հնչելու են և՛ իրավական, և՛ քաղաքական, և՛ բարոյական դատավճիռներ: Նիկոլի բացած պատմության սև էջը փակվում է: Համաժողովրդական դիմադրության «STOP Նիկոլ» շարժումը Հայ ժողովրդի ապագայի միակ երաշխիքն է դարձել: Ինչպես 1988թ. համազգային շարժումը հիմք դրեց Հայաստանի ու Արցախի անկախ պետությունների ձևավորման համար, այնպես էլ այս օրերին սկսված համաժողովրդական շարժումը հիմք է դնելու Արցախի ու Հայաստանի պետականությունների նոր վերածննդի համար»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
