«Նիկոլ Փաշինյանին ենթարկվող բոլոր ոստիկաններին սպասվում է նույն ապագան». Էդգար Ղազարյան
![]() 293 Չորեքշաբթի, 27 ապրիլի, 2022 թ., 10:36 ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանին ենթարկվող բոլոր ոստիկաններին սպասվում է նույն ապագան «Լեո-Պարոնյան խաչմերուկում կնոջը վրաերթի ենթարկելու համար ՃՈ սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է»: Այս վերնագիրը պետք է կարդան բոլոր ոստիկանները։ Նրանց բոլորին նույն հեռանկարն է սպասվում։ Ակնհայտ է, որ ՃՈ սպայական վաշտի հրամանատարը հայտնվել է այդ վիճակում՝ Նիկոլ Փաշինյանին ապօրինի ծառայություններ մատուցելու համար։ Եթե նա ստացած չլիներ մեքենան թույլատրելիից արագ վարելու հրահանգ, ապա նման դեպք չէր լինի։ Հիմա նա կենթարկվի պատասխանատվության, իսկ մահվան իրական մեղավորը կմնա ազատության մեջ։ Այս հեռանկարն սպառնում է բոլոր ոստիկաններին, ովքեր կատարում են կամ պատրաստ են կատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի քմահաճություններն ու հանձնարարությունները։ Նրանք դեռ քիչ ժամանակ ունեն հասկանալու համար, թե որքանով է իրենց համար շահեկան սեփական դժբախտությունների և ճակատագրի հաշվին ծառայել հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն»։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
