«Ի՞նչ կարող եք փոխել Արցախի ներկայիս իրավիճակում»․ լրագրողը՝ Վանեցյանին
![]() 288 Շաբաթ, 30 ապրիլի, 2022 թ., 18:56 Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի՝ ընդդիմությունն ի՞նչ կարող է փոխել Արցախի ներկայիս իրավիճակում՝ հարցին, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը պարզաբանեց․ «Նախ, մենք պետք է պահպանենք եղածը։ Քանի որ այս իշխանությունների մնալով, մենք ունենում ենք նորանոր կորուստներ։ Նոյեմբերի 9-ից հետո մենք ունենք թշնամու կողմից գրավված նոր դիրքեր, նոր զոհեր, նոր գերիներ։ Նախ, պետք է կասեցնենք այդ միակողմանի զիջումների ընթացքը, որից հետո, պետք է վերականգնենք հարաբերությունները արտաքին մեր գործընկերներիր հետ, պետք է խորացնենք մեր հարբերությունները ՌԴ-ի հետ և խաղաղապահների հետ։ Վերջինների հետ պետք է ունենանք հստակ պայմանավորվածություններ, որպեսզի նրանք այսօր ապահովեն Արցախի մնացյալ տարածքի անվտանգությունը»։ Շարունակելով խոսքը՝ Վանեցյանը նշեց, որ Արցախի օկուպացված տարածքները պետք է դեօկուպացվեն, իսկ դրան հասնելու համար պետք է սկսեն երկու գործընթաց։ «Ոչ մի պարագայում չենք համաձայնվելու, որ Արցախի հիմնահարցը փակված է։ Շատ կարևոր է, որպեսզի կարողանանք վերականգնել մեր բանակը»,-հավելեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդը։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
