«Զգույշ լինենք, որ միմյանց ծնող ու սնող ուժերի ռոտացիա չլինի». Տարոն Սիմոնյան
![]() 242 Երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ., 17:48 Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը․ «Այն, որ գործող իշխանությունը՝ ներքին պառակտման, քիչ թե շատ գործող սոցիալական ինստիտուտների քանդման նպատակամղված քայլերով, տգիտության մեծարման, վախի, փոքրոգիության և դրանցից ծնված ատելության իր քարոզով, ամենավտանգավոր սպառնալիքն է հայկական պետականության ու Արցախի հարցի հայանպաստ լուծման համար, կասկածից վեր է։ Կասկածից վեր է նաև, որ նրանք օր առաջ պետք է հեռանան՝ հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի շարունակականության։ Եվ այդպես էր ոչ միայն հիմա, այլև վերջին մի քանի տարում, երբ դրա մասին անընդհատ բարձրաձայնում էի հնարավոր բոլոր հարթակներում, այդ թվում՝ այն ժամանակ, երբ այսօրվա դիմադրության շատ մասնակիցներ վատաբանում էին ինձ դրա համար։ Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ չի կարելի թույլ տալ, որ հեռացող իշխանության տեղը զբաղեցնեն այն ուժերը, ում «բացառիկ ջանքերի»՝ թերացումների, մեծամտության ու պատասխանատվության զգացման բացակայության շնորհիվ հնարավոր եղավ, որ նման անձինք ոչ միայն երևակայեն, որ կարող են իշխանություն ունենալ, այլ նաև փաստացի ունենան ու չարաշահեն այն... Ամեն դեպքում, զգույշ լինենք, որ միմյանց ծնող ու սնող ուժերի ռոտացիա չլինի մարդկանց ազնիվ ու հայրենանվեր մղումների հետևանքով։ Առավել ևս, որ դրա փորձն արդեն ունենք...»: Աղբյուրը` Տարոն Սիմոնյան |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
