«Խաղաղության օրակարգը հետևանք է անգրագիտության». Հովհաննես Ավետիսյան
![]() 236 Երկուշաբթի, 02 մայիսի, 2022 թ., 17:00 Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաղաղության օրակարգը հետևանք է անգրագիտության: Եթե մեր կրթական հաստատությունները կարողանային ճիշտ ընկալել և ձևակերպել հայկական պետական շահը, դարձնեին դա ազգային անշրջելի օրակարգ, և դասավանդեին ուսումնական հաստատություններում, մենք այսօր կեղծ խաղաղության օրակարգի (իսկ իրականում պետության կազմաքանդման) զոհ չէինք դառնա: Հանրությունը մասերի չէին պառակտի, դրանց իրար դեմ չէին հանի, այսչափ մեծաքանակ տգետներ, անգրագետներ և հակապետական տարրեր չէին լցնի պետական համակարգ: Ազգային պետությունների կազմաքանդման գործիքներից մեկն էլ հանրության մեջ «քաղաքականությունն անբարոյականություն է» թեզի ներդրումն է: Բոլոր ապաքաղաքական ազգերը դատապարտված են ոչնչացման: Քաղաքական լինելն է, որ պետություն է ստեղծում, որ հանրության կողմից ազգային պետություն ունենալու պահանջ է ձևակերպում: Ինչքան շատ մարդ ներգրավված լինի քաղաքական գործընթացներում, այդքան պետության օգուտն է: Քաղաքականություն նշանակում է ազատության, քո տեսակի ինքնորոշման և ինքնակառավարման ինքնուրույն ձևակերպված երազանք: Քաղաքականությունն ազատության և ապրելու սեփական տեսլականի մասին է: Իսկ ազգային քաղաքական օրակարգն այդ ազատ ապրելու ձևակերպումն է: Բոլոր նրանք, ով քաղաքականությունը և/կամ ազգային գաղափարախոսությունն անբարո կամ կեղծ կհամարեն, իմացեք, որ դրանք կա՛մ պետության կազմաքանդման օրակարգի անգիտակից կրողներ են, կա՛մ էլ օտար օրակարգերի սպասարկու: Նույնիսկ վատ՝ կիսաքաղաքական գործընթացներն (ինչպիսին է ներկայինը) ավելի լավ են, քան դրանց բացակայությունը: Հետևաբար, պետք է անտեսել և մերժել բոլոր նրանց, ովքեր ծաղրում են երեկ, այսօր, վաղը և այսուհետ քաղաքականության հետ կապ ունեցող ցանկացած գործընթաց, օրինակ, ինչպիսին է ներկայինը»: Աղբյուրը` Հովհաննես Ավետիսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
