ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը
![]() 483 Շաբաթ, 07 մայիսի, 2022 թ., 16:36 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել. «Ժողովրդական արդար ընդվզումը կասեցնելու և բողոքի համազգային ձայնը խլացնելու նպատակով ողջ իրավապահ համակարգը լծվել է մեկ անձի և նրա ռեժիմի բիրտ պաշտպանությանը։ Այս օրերին իրավապահ համակարգի կողմից համատարած են ՀՀ քաղաքացիների անհնազանդության խաղաղ ակցիաների նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունները, բիրտ ուժի կիրառումը, մարդաորսությունն ու բռնաճնշումները։ Ոստիկանության այս դատապարտելի վարքագիծը դրսևորվում է թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում, այն ուղղված է հանրության մեջ վախի և ահաբեկության մթնոլորտ սերմանելուն։ Երեկ վաղ առավոտյան անհիմն մեղադրանքով բերման են ենթարկվել «Դիմադրություն» շարժման Արմավիրի մարզի պատասխանատու մեր ընկերները, խուզարկվել է ՀՅ Դաշնակցության Արմավիրի գրասենյակը։ Հայտարարում ենք՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կառույցն իր ողջ համահայկական ներուժով «Դիմադրություն» շարժման առաջին շարքերում է, և ապօրինի գործողություններով, ահաբեկչությամբ և մարդաորսությամբ չե՛ք հաջողի կասեցնել մեր պետականության համար մղվող աննահանջ պայքարը»։ Աղբյուրը` ՀՅԴ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
