Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դուք նույն մերժվածն եք, ուղղակի ձեր բանակը համալրվել է Նիկոլով»․ քաղաքագետ

«Դուք նույն մերժվածն եք, ուղղակի ձեր բանակը համալրվել է Նիկոլով»․ քաղաքագետ
220
Կիրակի, 08 մայիսի, 2022 թ., 16:54

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Դուք նույն մերժվածն եք, ուղղակի ձեր բանակը համալրվել է Նիկոլով...
Հրապարակ դուրս եկած ընդդիմությունը հերթական անգամ ձախողման շեմին է, որովհետև չի հասկացել՝ ինչ է կատարվել 2018-ին։
Չորս տարի առաջ ժողովուրդը՝ տասնյակ հազարներով, Նիկոլի համար փողոց դուրս չի եկել. մի արատավոր ու կեղեքիչ համակարգ է մերժել, քրեաօլիգարխիա։
Դուք չորս տարում չեք փոխվել, Նիկոլի քաղաքական ու բարոյական խզումն է տեղի ունեցել հրապարակի, ժողովրդի հետ։
Նիկոլի քաղաքական ու բարոյական գահավիժումից դուք սխալմամբ ենթադրել եք, թե ժողովուրդը ձեզ արդեն «լավ աչքով» է նայում։
Չէ, դուք նույնն եք մնացել, ժողովուրդը կրկին ձեզ մերժում է, ուղղակի ձեր բանակը համալրվել է Նիկոլով...»։