«Երբ ընդդիմությունն ավելի որակով չէ, քան իշխանությունը, երկրում իշխանափոխություն չի կարող լինել». Սուրենյանց
![]() 181 Երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ., 14:30 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Ընդդիմությունն իր բոլոր ռեսուրսները կներդնի՝ այսօր մարդաշատ հանրահավաք անցկացնելու համար։ Ընդդիմության համար սկզբունքորեն կարևոր է, որ այս հանրահավաքը՝ մի շարք բաղադրիչներով, գոնե չզիջի մայիսի 1-ի հանրահավաքին։ Պատասխանատու ընդդիմությունն այսօր հարթակում կարող է արձանագրել որոշ հաջողություններ (օրինակ՝ անցած օրերին ԼՂ խնդրում, հայ-ադրբեջանական դիալոգում պաշտոնական Երևանի դիրքորոշումներն ավելի հստակ են դարձել, ընդդիմությունը դա կարող է գրանցել իր պայքարի ակտիվում), հրապարակել քաղաքական օրակարգ՝ իշխանությունից պահանջելով դրա շուրջ քաղաքական դիալոգ։ Այսպես կվարվեր ցանկացած պատասխանատու ընդդիմություն, սակայն վստահ չեմ, որ այսօրվա հարթակը նման կատեգորիաներով է առաջնորդվելու։ Եթե այսօր վաբանկային տրամաբանությունը շարունակվի, ապա այս գործընթացին սպասվում է մոտավորապես այն վերջաբանը, ինչ տեղի ունեցավ 2020-ի նոյեմբերի 9-ի զարգացումներից հետո, իհարկե՝ առանց նոր արտահերթ ընտրությունների։ Նման կանխատեսման պատճառն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ժողովուրդը սիրում է կամ ուզում է պահել։ Ուղղակի, երկրում իշխանափոխություն չի կարող լինել այն պարագայում, երբ ընդդիմությունն ավելի որակով չէ, քան իշխանությունը։ Հիմա մենք ունենք ընդդիմություն, որը հարուստ է, ունի ռեսուրսներ, բայց քաղաքական առումով՝ անտաղանդ է։ Նման իրավիճակում՝ ժողովուրդը չի ուզում ցեխից դուրս գալ ու հայտնվել ցեխաջրում»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
