«Ծանր հեպատիտների դեպքերը երեխաների շրջանում աճում են». Արմեն Մուրադյան
![]() 927 Երեքշաբթի, 10 մայիսի, 2022 թ., 11:24 ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտների դեպքերը երեխաների շրջանում աճում են «Հերացի» վերլուծականը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ինֆեկցիոն ծառայության հետ համատեղ, ամփոփել է երեխաների շրջանում նկատվող անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտների դեպքերն մասին ներկայում հայտնի փաստերը: Սույն թվականի ապրիլի 5-ին Միացյալ Թագավորությունն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությանն է հայտնել նախկինում առողջ, մինչև 10 տարեկան երեխաների շրջանում անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքեր մասին: Առաջին դեպքերից շուրջ մեկ ամիս անց՝ 2022 թվականի մայիսի 5-ի դրությամբ, Եվրոպական Միության 15 երկրներում արձանագրվել է հիվանդության շուրջ 95 դեպք, ևս 145-ը գրանցվել են Միացյալ Թագավորությունում: Հիվանդությանը գրանցվել է նաև ԱՄՆ-ում և Իսրայելում: Անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտների բնորոշ ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումներ, որոնց հաջորդում է դեղնուկը (74% դեպքերում), փսխումը (73% դեպքերում), կղանքի գույնի փոփոխությունը (58% դեպքերում), փորլուծությունը (49% դեպքերում) և սրտխառնոցը (39.5% դեպքերում): Ներկայում գիտնականների կողմից ուսումնասիրվում է հիվանդության առաջաման մի քանի աշխատանքային վարկած. 1. Զուգորդված գործոն, որն ազդում է փոքր երեխաների վրա, ավելի ծանրացնելով սովորական թեթև ադենովիրուսային վարակները կամ առաջացնելով նրանց մոտ իմունոպաթոլոգիա. ա) ընկալություն վարակի նկատմամբ, պայմանավորված լոքդաունի պատճառով սեզոնային վարակների ցածր հիվանդացությամբ բ) նախկինում տարված կամ զուգորդված կորոնավիրուսային հիվանդություն գ) տոքսիններ, դեղեր կամ շրջակա միջավայրի գործոններ 2. Ադենովիրուսային վարակի նոր տեսակ և այլն. Վերոնշյալի համատեքստում անհրաժեշտ է իմանալ, որ դեպքերի հանդիպման հաճախականությունը չափազանց ցածր, դրանց ծագումնաբանության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են և անգամ եթե ադենովիրուսային վարակն ունի դերակատրում հիվանդությունը հավանաբար չունի մարդուց մարդուն փոխանցվող հիվանդության հատկանիշներ: Այնուամենայնիվ, զգոնություն պահպանելու նպատակով ծնողներին խորհուրդ է տրվում երեխաների մոտ վերոնշհալ ախտանշանների առաջացման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ անմիջապես դիմել մասնգետներին, ինչպես նաև խստորեն հետևել հիգիենայի կանոններին (ձեռքերի լվացում, ռեսպիրատոր հիգիենա և այլն), որը նպատում են բազմաթիվ վարակների տարածման կանխարգելմանը: Կարևոր է նաև հետևել պաշտոնական կամ հեղինակավոր աղբյուրներից ստացված տեղեկատվությանը և հիշել, որ սոցիալական ցանցերում հանդիպող հրապարակումները հաճախ չունեն գիտակսն հիմնավորում, իսկ որոշ դեպքերում ակնհայտ կեղծ են: Սույն նյութը նախապատրաստելիս օգտագործնել են ԵՄ ՀՎԿԱԿ և ԱՀԿ հրապարակումները»: Աղբյուրը` Արմեն Մուրադյան |
«Հանքային ջուրն ունի և՛ օգտակար, և՛ ռիսկային կողմեր»․ Արմեն Մուրադյան
259Երեկ, 03:06«Մոյա Սեմյա» ապրանքանիշի «Նրբերշիկ նրբահամ»-ը չի համապատասխանում պահանջվող նորմերին. ՍԱՏՄ
46115.09.2025, 19:48«Գրիպի բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում պատվաստվել»․ ՀՀ ԱՆ
42915.09.2025, 14:54Անահիտ Ավանեսյանը զգոնության կոչ է անում
65713.09.2025, 15:30Արարատի մարզում շունը կծել է 1,5 տարեկան երեխային
54513.09.2025, 15:24ՔՊ-ի ներսում Անահիտ Ավանեսյանի դեմ գործընթացներ են տեղի ունենում. «Ժողովուրդ»
41113.09.2025, 09:12Հայաստանում մենինգոկոկային վարակից մահվան դեպք է գրանցվել
45412.09.2025, 22:48Ձախողման առաջին պատասխանատուն փոխնախարար Լենա Նանուշյանն է. «Ժողովուրդ»
59709.09.2025, 09:18