«Անցնելու են շարժման ակտիվիստների բնակարաններում ապօրինի խուզարկություններին». Արտակ Զաքարյան
![]() 206 Երեքշաբթի, 10 մայիսի, 2022 թ., 13:24 ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի գրառումը․ «Ըստ «իշխանությունների» ներսից ստացվող լուրերի՝ սրանք «նիկոլական սադրիչ» օպերացիան անհաջող իրացնելուց հետո, անցնելու են շարժման ակտիվիստների բնակարաններում ապօրինի խուզարկություններին՝ «ինչի՞ գլխարկ չես դրել» թեմայով: Քանի որ դա էլ չի օգնելու (իրենք հո գիտե՛ն, որ կեղծ թեմաները երկար կյանք չունեն), այնուհետև փորձելու են անցնել միտինգներն ու երթերը ցրելու կոշտ մեթոդների: Այսինքն՝ ոստիկանության մեծաթիվ ուժեր, այլ ուժերից ու մարզերից ոստիկանի համազգեստ հագած անհայտ ծագման սուբյեկտներ, փշալարեր, մահակներ, ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազեր և այլն: Սա իրենց սցենարն է, որը նախապատրաստել են Արցախը հանձնելու, Նիկոլի կաշին փրկելու և Հայաստանը թրքացնելու համար: Երեքն էլ ծայրաստիճան վատ նպատակ է, որին այսօր իբրև թե ծառայում է հայ ոստիկանը (հուսով եմ՝ սխալվում եմ): Սա չի հաջողվելու, որովհետև նիկոլամերձ վախկոտների ու թրքահպատակների «իշխանության» կուլիսներում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաններն ասել են, որ եթե 30.000 մարդուց ավել լինի միտինգը, ապա իրենց վրա հույս չդնեն: Ո՛չ ջրցան մեքենան կօգնի, ո՛չ հատուկ միջոցները, ո՛չ էլ ոստիկանության՝ առանձնակի դաժանությամբ (ջիհադիստական վարքով) աչքի ընկած դիմակավոր տեսակը: Այնինչ՝ շարժումն օր օրի աճում ու ավելանում է: Երեկ ոստիկանությունն իր ղեկավարությանը զեկուցել էր, որ երթը մոտ 50.000 մասնակից է ունեցել: Խելագարին դա չեն հասցրել: Ճիշտ էլ արել են. կապիտուլյանտը թող Հ1 նայի»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
