«Նիկոլ Փաշինյանը փորձում է ժամանակ շահել». Հակոբ Հակոբյան
![]() 267 Չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ., 13:12 ԱՀ ԱՆ կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն տևական ժամանակ է՝ հասարակությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: ՀՀ իշխանությունը, կամ ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանը, փորձում է ժամանակ շահել, քայլ չի անում, քանի որ շատ լավ հասկանում է, որ հայտնվել է մի վիճակում, երբ ցանկացած քայլ տանում է պարտության: Այսօր Հայաստանում ֆանտաստիկ իրավիճակ է, երբ գունավոր հեղափոխությունից 4 տարի անց իրական ազգային ուժերն իրականացնում են հեղափոխություն: Այս երևույթի դեմ հակազդելու համար դեռևս գունավոր հեղափոխություն նախագծողները չունեն դեղատոմս: Նրանք շատ լավ հասկանում են, որ անտարբերության տալը, չնկատելը բերելու է հեղափոխական շարքերի մեծացմանը, քանզի մարդիկ դրա մեջ տեսնելու են իշխանության թուլացում: Առանց լեգիտիմ հիմքի բիրտ ուժի կիրառումը բերելու է հասարակության մեջ ցասման մեծացման, որն էլ իր հերթին նույնպես մեծացնելու է հեղափոխական շարքերը: Ինչ է մնում իշխանություններին՝ գնալ սադրանքների, որը կընձեռնի լեգիտիմ հնարավորություն ուժ կիրառելու համար: Ընդ որում՝ դրանք հնարավոր է իրականացնեն ինչպես երթերի ժամանակ, ներկայանալով որպես ընդդիմադիր ցուցարարներ ու սադրելով ոստիկաններին, այնպես էլ բուն հանրահավաքների ժամանակ: Իհարկե, ամենաչհաջողվածն ախուրյանցի Անոն էր: Այսպիսով Հայաստանի իշխանությունն արդեն իսկ դարձել է սպառնալիք և՛ Հայաստանի, և՛ Արցախի անվտանգությանը: Հայաստանի Հանրապետության իշխանության քաղաքականությունը փաստորեն պարտված է ոչ միայն արտաքին բնագավառում, այլև պարտված է ներքին կյանքում: Նման իշխանությունը վտանգում է մեր անվտանգությունը, վտանգում է մեր կյանքը: Եվ ուրեմն՝ Հայաստան, ոտքի՛, Արցախ, ոտքի՛, հայ ազգ, ոտքի՛»: Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
