«Ադրբեջանն առայժմ զբաղեցրել է առավել չափավոր դիրքավորում․ պատճառը պարզ է». Արմեն Պետրոսյան
![]() 378 Հինգշաբթի, 19 մայիսի, 2022 թ., 16:54 Արևելագետ Արմեն Պետրոսյանը գրում է. ««Զանգեզուրի միջանցքի» ընկալումները Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն Ադրբեջան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ: Երկկողմ տրանսպորտային տարաբնույթ խնդիրներին զուգահեռ, անդրադառնալով Իրանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան նոր կապուղիների կառուցման հարցին, Ղասեմին հայտարարել է. «Երկու երկրների պաշտոնյաների հանդիպումների ընթացքում լավ հուշագրեր են ստորագրվել, և մենք պատրաստ ենք ստորագրել Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող Զանգեզուրի միջանցքի նախագիծը»: Վերոնշյալը խոսքային մակարդակում վերլուծելով՝ կարելի է փաստել, որ թուրք-ադրբեջանական հետպատերազմյան խոսույթում արձանագրված նպատակային շեշտադրումների արդյունքում Ադրբեջան-Նախիջևան կապն ապահովող ցանկացած նոր ճանապարհ, որը կապվելու է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Բաքվի կողմից կառուցվող կապուղիներին, ընկալվում է որպես «Զանգեզուրի միջանցք»՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրի տարածքով կանցնի և ինչ իրավական կարգավիճակ կունենա։ Նշվածը, իհարկե, բնավ չի նշանակում, թե հենց Հայաստանի Սյունիքի մարզով և հենց միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ ստանալու խնդիրը դուրս է մղվել թուրք-ադրբեջանական օրակարգից։ Ավելին, ակնհայտ է, որ հատկապես Հայաստանի և երկու երկրերի միջև «հարաբերությունների կարգավորման» գործընթացների առկայության պայմաններում, նաև միջազգային ճնշումների ներքո տվյալ շրջափուլում այս թեման առավելապես առաջ է մղում Թուրքիան։ Իսկ Ադրբեջանն առայժմ զբաղեցրել է առավել չափավոր դիրքավորում։ Պատճառը պարզ է՝ Հայաստանին բացառապես սեփական օրակարգով խաղաղության գործընթացի մեջ ներքաշելն է և ուկրաինական ճգնաժամին համընթաց տարածաշրջանում սեփական շահերի նշաձողը տատանելը։ Այնուամենայնիվ, միանաշանակ է, որ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացում ինչ իրավական կարգավորմամբ ճանապարհ էլ Հայաստանից տրամադրվի (եթե այդ գործընթացն ընդհանրապես կյանքի կոչվի) Ադրբեջան-Նախիջևան կապի համար, թուրք-ադրբեջանական, գուցե նաև միջազգային խոսույթում բնորոշվելու է «Զանգեզուրի միջանցք» եզրով։ Առավելապես ադրբեջանականում՝ հաղթանակած առաջնորդի նոր հաղթական ձեռքբերումը շեշտադրելու նպատակով»։ Աղբյուրը` Արմեն Պետրոսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
