Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հստակ հանձնարարական է տվել. «Ժողովուրդ»
![]() 421 Ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ., 08:54 ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել մայիսի 18-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ՀՀ անվտանգության խորհրդի նիստից: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այդ օրը քննարկվել են ԱԽ իրավասությունների տիրույթին վերաբերող ընթացիկ հարցեր: «Այդ անակնկալ նիստից որոշ հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել, սակայն հաշվի առնելով թեմայի նրբությունը՝ կներկայացնենք մի քանի դրվագներ միայն: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ խոսել է Մոսկվա կատարած այցի և այնտեղ իր անցկացրած հանդիպումների մասին: Այնուհետև անցում է կատարվել Հայաստանի ներքաղաքական կյանքի շուրջ քննարկումներին: Մասնավորապես, ուժային համակարգի ներկայացուցիչները զեկուցել են իրավիճակը վարչապետին և ասել, որ անհանգստանալու ոչինչ չունեն, քանի որ Ֆրանսիայի հրապարակում հավաքված բազմության թիվը չի ավելանում: Եվ չնայած նրանց հուսադրող տեղեկություններին՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ամենօրյա ռեժիմով՝ առավոտյան և երեկոյան իրեն զեկուցել իրավիճակը: Ստացվում է, որ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ առավելապես ուշադրություն է դարձվել ՌԴ այցին և ներքաղաքական հարցերին. սահմանային անվտանգության հարցերը, կարծես թե, ստվերվել են»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
