«Քահանան գորգով ծածկել է Լոռիս-Մելիքով իշխանների տապանաքարերը». Վահե Լոռենց
![]() 314 Երկուշաբթի, 23 մայիսի, 2022 թ., 22:00 Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի գրառումը. «Լուսանկարն արված է երկու օր առաջ՝ Ախթալայի եկեղեցում։ Քահանան գորգով ծածկել է Լոռիս-Մելիքով իշխանների տապանաքարերը։ Արդյունքում, ոչ միայն այցելուներն անկարող են տեսնել Լոռվա տիրակալների տապանաքարերը, այլև՝ ազատ քայլել նրանց վրա գցված գորգի վրայով։ Սա կարծում եմ, սա անարգանք է պատմության, նաև՝ այդ ննջեցյալների նկատմամբ։ Ցավոք, ստիպված եմ վերջերս հաճախ անդրադառնալ Ախթալայի եկեղեցու քահանայի գործունեությանը։ Նա լավ բաներ էլ է անում․ բարեկարգել է եկեղեցու տարածքը, մաքրել արքայական պալատի ներսը և այլն․․․ Բայց, մյուս կողմից, պատմական հուշարձանի տարածքը պուրակի է վերածել։ Մինչդեռ, ողջ տարածքը պեղված չէ և գետնի տակը փուչ է, դատարկ։ Ինքս եմ մի քանի անգամ գետնուղով տասնյակ մետրեր առաջացել։ Եվ ծառերը մեծանալով՝ իրենց ծանրությամբ փլուզում են առաջացնելու։ Պատմական հուշարձանի տարածքում նոր խաչքարեր են ի հայտ եկել, որը պատմական միջավայրը վերածել է Նոր Ղալթախչիի․․․ Եկեղեցին եկեղեցի, բայց պատմական կոթողի տարածքում անկարելի է նոր, ժամանակակից կոթողներ կանգնեցնել։ Իսկ եկեղեցու ներսում գտնվող մոմակալներն արդեն աններելի են։ Հավատացյալի վառած ամեն մոմ փչացնում է 13-րդ դարի հրաշք որմնանկարները։ Այդ մասին բազմիցս դիմել եմ քահանային՝ առաջարկելով մոմակալները տեղադրել բաց գավթում, բայց՝ արդյունքը զրո է։ Իսկ եկեղեցու նախկին քահանան նմանօրինակ խնդրանքիս ժամանակին պատասխանել էր՝ Աստծու համար վառված մոմը չի կարող մշակույթ փչացնել․․․»: Աղբյուրը` Վահե Լոռենց |

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատում է՝ ռուսները Պոկրովսկում են
8718:08
«Ոստիկանությունը որևէ մեկին չի արգելել գալ Հովհաննավանք». Արամ Ղազարյան (տեսանյութ)
13318:00
Ովքեր էին ներկա Հովհաննավանքի շինծու պատարագին (տեսանյութ)
19317:54
«Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն ընթանում է հիբրիդային ձևով». Սերգեյ Ստեպաշին
15317:20
«Խելք ունենային քաղաքական ռեսուրսի էսպիսի թշվառ ցուցադրություն չէին անի»․ Վլադիմիր Մարտիրոսյան
20516:42
«Եղբորս քայլերն անընդունելի են»․ Ստեփան Ասատրյանի եղբայր
40316:18
ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը Վրաստանում է
15215:30
Հովհաննավանքի հողն ու շինությունները Մայր Աթոռի սեփականությունն են
17315:24
