Իշխանությունը ցանկանում է իրենով անել նաև Հայաստանի համայնքների միությունը. «Ժողովուրդ»
![]() 205 Չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ., 08:48 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրենով անել նաև Հայաստանի համայնքների միությունը։ Բանն այն է, որ միության ղեկավարի՝ Էմին Երիցյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է, ու իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ձեռքը նաև այս կառույցի վրա է ցանկանում դնել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 24-ին, միության ընդհանուր ժողովին «ՔՊ-ական համայնքապետերը մասնակցելու էին եկել, որպեսզի իրենց ցանկալի թեկնածուին ընտրեին՝ որպես միության նախագահ, բայց, ըստ միության գործող կանոնադրության, ՔՊ-ական որևէ թեկնածու չի համապատասխանում կառույցի նախագահի համար առաջադրված չափանիշներին։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ իշխող ՔՊ-ն համայնքների միության ղեկավարումը ցանկանում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին հանձնել։ Նա, ի դեպ, երեկվա քննարկմանն ակտիվ ելույթ ունեցողներից ու գործող կանոնադրության դեմ արտահայտվողներից էր։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ժամկետների խախտմամբ ու ուշացումով, կանոնադրության մեջ փոփոխություններ անելու առաջարկներով Արտաշատի ու Արմավիրի քաղաքապետերն են հանդես եկել։ Փոփոխությունը, սակայն, ձայների ոչ բավարար լինելու պատճառով (29 համայնքապետ էր կողմ) չանցավ, միության ղեկավարի ընտրությունն էլ հետաձգվեց։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ երեկ թե՛ մինչև ժողովի քննարկումը, թե՛ քննարկման ժամանակ ՔՊ-ական համայնքապետերն ակտիվ բանակցություների մեջ էին գործընկեր, հիմնականում՝ ոչ ՔՊ-ական համայնքապետերի հետ, որ փոփոխությունների փաթեթն ամեն գնով կարողանան անցկացնել։ Նշենք, որ հանդիպմանը ներկա էր նաև Վեդիի համայնքապետ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, որը, հանդիպման մեկնարկից սկսած, մի քանի ժամ շարունակ չշարժվեց նստած տեղից։ Նրան, ըստ երևույթին, կա՛մ մեր ներկայությունն էր կաշկանդում, կա՛մ էլ Դիանա Գասպարյանին (նրա կողքին էր նստած) մենակ թողնել չէր ցանկանում»։ Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
