«Ալիևին «խաղաղեցնելու» Նիկոլ Փաշինյանի քայլերը դառնալու են նոր ավերածությունների պատճառ». Անդրանիկ Թևանյան
![]() 298 Չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ., 13:36 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր էջում գրել է. «Ալիևի «խաղաղեցումը» և Փաշինյանի կապիտուլյացիան 1938թ․ Անգլիան, Ֆրանսիան գործարքի մեջ մտան Գերմանիայի հետ և հանձնեցին Չեխոսլովակիայի տարածքները, որպեսզի խաղաղեցնեն Հիտլերին։ Անգլիայի վարչապետ Չեմբեռլենը կարծում էր, որ հանուն խաղաղության ինքը գնաց նվաստացման։ Ինչպես ժամանակը ցույց տվեց, Եվրոպայում Մյունխենյան դավադրությունից հետո ոչ թե խաղաղություն եղավ, այլ տեղի ունեցավ երկրորդ համաշխարհային պատերազմը, որը խլեց միլիոնավոր մարդկանց կյանքեր։ Այսինքն՝ Չեմբեռլենի գործարքը Հիտլերի հետ բերեց և՛ նվաստացում, և՛ պատերազմ, և՛ ողբերգություն։ Բրյուսելում օրերս արձանագրվեց համանման մի բան։ Նիկոլ Փաշինյանը կապիտուլացվել է՝ փոխարենն ստանալով «Ղարաբաղի էթնիկ հայերի» անվտանգության երաշխիքներ ․․․ Բաքվից։ Նա ու իր թիմակիցները ձևակերպում են, թե, իբր, խաղաղություն և տարածաշրջանային գործոն դառնալու հեռանկար են բերել Բրյուսելից։ Դե այնպիսի հեռանկար, ինչպիսին որ ներկայացնում էր Չեմբեռլենն Անգլիայում Հիտլերի հետ գործարքից հետո։ Ալիևին «խաղաղեցնելու» Նիկոլ Փաշինյանի քայլերը դառնալու են նոր ավերածությունների պատճառ։ Բրյուսելյան դավադրությունը Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված մեծագույն դավաճանություն է։ Գիտակցաբա՞ր է դա արել Նիկոլը, թե՞ վախից, արդեն էական չէ։ Ամենայն հավանականությամբ, երկուսը միասին։ Նրան հեռացնելը Հայաստանի ու Արցախի փրկության գլխավոր նախապայմանն է»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
