«Գնացեք ձեր ֆրակցիայով, մի քանի հատ էլ նախարար ունեք, անալիզ տվեք ու տեսեք՝ ովքեր են թմրամոլները»․ Սաղաթելյան
![]() 251 Շաբաթ, 28 մայիսի, 2022 թ., 22:50 «Մի շաբաթ շարունակ իշխանական կեղտոտ մամուլը իր որոշ քննչական ծառայությունների հետ լուրեր են տարածում, որ էս հրապարակում հավաքված են թմրամոլներ, մարդկանց տներ են մտնում խուզարկություններ են անում»,- այսօր՝ Ֆրանսիայի հրապարակից հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։ «Մի հայտնի կայք ունի էդ Գռզոն, դրանով ինչ-որ նյութեր են տարածում, որ հրապարակում վխտում են թմրամոլները։ Էս հրապարկում են երեխաներ, մարդիկ իրենց ընտանիքներով, նորածին երեխաներից մինչև ծերեր դուրս են եկել պայքարի։ էս սրիկաները և անբարոյականները փորձում են նման լուրերով տպավորություն ստեղծել, որ էս հրապարակում մարդիկ հավաքվում են կա՛մ փողով, կա՛մ էլ թմրամոլության ազդեցության տակ»,- նշեց նա։ «Ուրեմն լսե՛ք՝ ձեզ ինչ եմ ասում, էս հրապարակից ցանկացած մեկը կարող է առավոտյան ժամը տասին ցանկացած կլինիկայում անալիզ տա, բայց ձեր ամբողջ ֆրակցիան ևս պետք է տա։ Գնացեք ձեր ֆրակցիայով, ու մի քանի հատ էլ նախարար ունեք, անալիզ տվեք ու տեսեք՝ ովքեր են թմրամոլները, իսկ ովքեր չտան, իշխանազրկելուց հետո հատ-հատ տանելու ենք, որ անալիզ տան ու ժողովուրդը տեսնի՝ ով ա թմրամոլը»,- ասաց Սաղաթելյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
