«Իշխանության դեմ պայքարը շատ ավելի ծանր է, երբ իշխանությունը թշնամու դրածոն է». Նաիրի Հոխիկյան
![]() 230 Չորեքշաբթի, 01 հունիսի, 2022 թ., 20:06 Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Իշխանության դեմ պայքարը ծանր աշխատանք է, շատ ավելի ծանր է, երբ այդ իշխանությունը թշնամու դրածոն է։ Երբ այդ պայքարի մեջ դու մենակ ես, հաճախ կարող ես սայթաքել, սխալներ թույլ տալ, որոնցից կօգտվի ներքին ու արտաքին թշնամին։ Ես շրջում եմ Հայաստանի տարբեր հատվածներում, խոսում եմ մարդկանց հետ։ Գրեթե բոլորը (չնչին բացառությամբ) ատում են Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությունը, բայց դեռևս կասկածներ ունեն ընդդիմադիր պայքարի առումով։ Դա էլ իշխանության քարոզչական տեխնոլոգիաների հետևանք է՝ եթե մերժում ես ինձ, մերժիր նաև իմ հիմնական հակառակորդին։ Արդյունքում հանրությունը գլոբալ առումով դառնում է իներտ բողոքող՝ անհույս սպասելով իր երևակայական փրկչին, իշխանությունները մնում են ղեկին՝ շարունակելով իրենց դավաճանությունների շարքը, իսկ երկրի փրկության պայքարի ամբողջ ծանրությունն ընկնում է 20-30 հազար մարդկանց ուսերին, որոնք բողոքի երթեր են անում, փողոց փակում, ծեծվում ու ձերբակալվում ոստիկանության կողմից, բայց գիտակցում են, որ այլ տարբերակ չկա, եթե ուզում ես փրկել երկիրը։ Հեղափոխական պայքարի տրամաբանությունը նման է պատերազմի տրամաբանությանը։ Նույն մարդիկ չեն կարող անընդհատ լինել պայքարի մեջ։ Նրանք պետք է հերթափոխ ունենան, որ կարողանան հանգստանալ, այլապես մի օր կսպառվեն նրանց ուժերը։ Այդպես եղավ 2020-ի պատերազմի ժամանակ, երբ միտումնավոր դադարեցվեց զորահավաքն ու համալրումը, ինչի հետևանքով առաջնագծում կռվողները բառացիորեն սպառվեցին։ Դա էլ լավ մտածված տեխնոլոգիա էր Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից։ Հիմա անհրաժեշտ է, որպեսզի հեղափոխական պայքարի դուրս եկած մարդիկ հերթափոխեն միմյանց, որպեսզի հասցնեն վերականգնել ուժերը, բուժել ստացած առողջական վնասները և վերադառնալ պայքարի։ Իսկ դրա համար հանրությունը պետք է գիտակցի, որ սպիտակ ձիով փրկիչները միայն հեքիաթներում են լինում։ Պետք է միավորվել և դուրս գալ վճռական պայքարի՝ հանուն ապագա Հայաստանի լինելիության»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
