Ընդդիմադիրներն ամեն ինչ կանեն, որ արտահերթը կայանա․ «Հրապարակ»
![]() 227 Հինգշաբթի, 02 հունիսի, 2022 թ., 09:20 «Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ գրասենյակում երեկ դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հանդիպել է մոտ 2 տասնյակ արտախորհրդարանական ուժերի հետ և քննարկել համատեղ ճակատի ձևավորման ու վաղը ԱԺ արտահերթ նիստում հրապարակվելիք հայտարարության հարցը։ Մասնակցել են ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային անվտանգության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը, «Երկիր ծիրանիի» նախագահ Զարուհի Փոստանջյանը, Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը, «Ազատության» նախագահ Հրանտ Բագրատյանը, Արա Զոհրաբյանը՝ «Զարթոնք», Արամ Հարությունյանը՝ «Համաձայնություն», Սարգիս Ավետիսյանը՝ «Համերաշխություն», Մանուկ Սուքիասյանը՝ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից, 5165 շարժման եւ «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները։ Հիշեցնենք․ հունիսի 3-ին ԱԺ ընդդիմությունը 16.00-ին արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում հայ-թուրքական և ադրբեջանահայկական հարաբերություններին առնչվող հայտարարության տեքստն է, որով ասում են՝ «Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում»։ ՔՊ-ականներն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու արտահերթին։ Ընդդիմադիրները ծրագրում են հնարավորինս շատ մարդ հավաքել եւ ճնշում գործադրել, որ արտահերթը կայանա»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
