Ուրվագծվող ճգնաժամ. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
![]() 256 Հինգշաբթի, 02 հունիսի, 2022 թ., 17:48 Այլընտրանքային նախագծեր խումբը հոդված է հրապարակել. «Փողոցում առկա լարվածության ֆոնին և կառավարման առկա մոդելի պատճառով, երկրում ձևավորվում է նոր խոր ճգնաժամ։ Խոսքն Ազգային ժողովի մասին է։ Ինչպես փողոցի լարվածությունն այս պահին լուծում չունի, այնպես էլ՝ ԱԺ-ի ճգնաժամը, և այնպես էլ՝ նրանք, որ առաջիկայում անխուսափելիորեն ի հայտ են գալու։ Հետևաբար՝ էական փոփոխությունները երկրում գնալով դառնում են անայլընտրանք։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր ԱԺ-ում։ Ընդդիմադիրներին զրկել մանդատից Իշխանությունը չի թաքցնում, որ քննարկում է մի մեծ խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու գաղափարը։ Սա, իհարկե, կլինի հակասահմանադրական, կզրոյացնի գործող ԱԺ-ի լեգիտիմությունը, բայց դա չէ ամենաէականը. դա ուղղակի սրընթաց կարագացնի նոր ընտրությունների և նոր իշխանության ձևավորման պրոցեսը։ Կարծում եմ՝ իշխանության մեջ կան մարդիկ, որ սա հասկանում են, այդ պատճառով էլ դեռ որոշում չունեն։ Այնուամենայնիվ, եթե իշխանության նյարդերը տեղի տվեցին, և նա գնաց նման քայլի, գոնե մի քանի հոգու մանդատից զրկեց, ապա դրան անմիջապես պետք է հետևի 2 ընդդիմադիր խմբակցությունների՝ այլևս ԱԺ ոտք չդնելու որոշումը։ Սա բերելու է միակուսակցական ԱԺ-ի, որը մի քանի ամիս կարող է իներցիայով գոյություն ունենալ, բայց ամբողջական իշխանության ներքին և արտաքին ոչ լեգիտիմությունը դառնալու է այնքան ակնհայտ, որ առաջանալու է ներքին և արտաքին միասնական պահանջ՝ նոր իշխանության։ Ընդդիմադիրներին զրկել անձեռնմխելիությունից Իշխանությունը կարող է գնալ նման քայլի՝ համարելով, որ սա նախորդ սցենարի ավելի ընդունելի տարբերակն է և պրոցեսները ճնշելու էֆեկտիվ ճանապարհ։ Կարող է մեկ կամ մի քանի հոգու զրկել անձեռնմխելիությունից և քրեական հետապնդում իրականացնել։ Ակնկալել, որ քաղաքական մեծամասնությունը կառարկի՝ մարդկային և անհատական գործոններով պայմանավորված, այս պահին անիմաստ է։ ՔՊ-ական մեծամասնությունը մեկ անգամ առանց վարանելու քվեարկել է Գ. Ծառուկյանի հարցով։ Երբ բոլորին պարզ էր, որ դա արհեստական, ծիծաղելի մեղադրանք էր, ուղղակի Ծառուկյանի հայտնի ելույթին «արագ արձագանք», միևնույն է, ոչինչ չխանգարեց գլխավոր դատախազ Ա. Դավթյանին՝ ոտնահարել սեփական մասնագիտական արժանապատվությունը և կատարել քաղաքական պատվերը։ Իմքայլական խմբակցությունը գլուխը կախ քվեարկեց, ներառյալ՝ մարդիկ, որոնք Ծառուկյանին մարդկայնորեն պարտական էին՝ կրթության, բուժման, աշխատանքի, կարիերային աճի, բնակարան ստանալու և այլ հարցերում։ Այնպես որ հիմա ՔՊ-ական թիմից մարդկային կամ քաղաքացիական դիրքորոշում ակնկալելն անիմաստ է։ Կանեն՝ առանց աչք թարթելու։ Եթե իշխանությունը գնա նման քայլի, ապա ընդդիմության արձագանքը պետք է լինի նախորդ տարբերակի պես՝ անմիջապես պետք է հետևի 2 ընդդիմադիր խմբակցությունների՝ այլևս ԱԺ ոտք չդնելու որոշումը։ Սրան հետևելու է իշխանության տոտալ ապալեգիտիմացումը, կառավարման ճգնաժամը, որն ավարտվելու է նոր իշխանության ձևավորմամբ։ Որևէ պարագայում ընդդիմությունը չպետք է հանդուրժի իր շարքերից մեկ կամ մի քանիսի հանդեպ հետապնդումները, «վճարի նրանցով», իսկ ինքը շարունակի «պայքարելով-աշխատել»։ Այստեղ կոմպրոմիսի տեղ չկա. կա՛մ բոլորով պինդ են, կա՛մ բոլորով փլուզվում են։ Ընդդիմադիր խմբակցությունների քայլերը Չի բացառվում, որ իշխանությունն ավելի գրագետ որոշումներ կկայացնի և ոչինչ էլ չանի՝ քայլ անելու, հետևաբար՝ սխալվելու իրավունքը թողնելով ընդդիմությանը։ Այս պայմաններում ընդդիմությունը պետք է անի շատ պարզ բան՝ տուրք չտա մանդատները վայր դնելու էմոցիոնալ կոչերին։ Հիմա դրա ժամանակը չէ։ Բայց ընդդիմությունը չպետք է նաև քննարկի ԱԺ-ում հանգիստ աշխատանքը վերականգնելու տարբերակը՝ այդպիսով զարգացնելով նախորդ սցենարների մոդիֆիկացված տարբերակը։ Խորհրդարանական ընդդիմությունը պետք է կենտրոնանա փողոցի վրա և հանրության հետ աշխատանքի, և նպաստի շարժման բովանդակային և կազմակերպչական վերափոխումներին։ Այստեղ կա ահռելի չարված գործ։ Եթե գնաց այդպես, ապա պրոցեսը հանգեցնելու է նույն տրամաբանական ավարտին՝ նոր իշխանության ձևավորմանը։ Ընդդիմության համար կան սխալվելու հնարավորություններ, թակարդներ, որոնցից ամեն կերպ պետք է խուսափել։ |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
