«Ուկրաինայի մի մասը վերցնում է Ռուսաստանը, մյուս մասը՝ ԱՄՆ-ը». Հակոբ Բադալյան
![]() 336 Ուրբաթ, 03 հունիսի, 2022 թ., 02:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Արդյո՞ք օրերի ընթացքում Կիևի գրավման կամ շաբաթների ընթացքում Ուկրաինան վերցնելու ռուսական պլանների հարցում արևմտյան հայտարարությունների նպատակն իրականում քարոզչությունը չէր, տպավորություն ստեղծելու համար, որ Պուտինն ուզում էր, բայց իրենք կանգնեցին Ուկրաինայի թիկունքին և թույլ չտվեցին: Նույն Բայդենը, օրինակ, ունի նվազագույն վարկանիշ՝ 40 տոկոս էլ չի հասնում, իսկ առջևում Քոնգրեսի միջանկյալ ընտրություններ են, և ներքին այլ բարդ խնդիրներ, որոնք պահանջում են լուծում: Իսկ այդ առումով, ինչպես առիթ եմ ունեցել արտահայտվել բազմիցս, ռուսական ագրեսիան որքան ուժգին հնչեցվի քարոզչական տիրույթում, այդքան առավել կառավարելի կարող են դառնալ արևմտյան հասարակությունները: Բանն այն չէ, որ Պուտինի պատերազմը գնում է ըստ պլանի, ինչպես այս դեպքում էլ հայտարարում են ռուսները: Իհարկե, դա էլ նրանց քարոզչությունն է: Բայց, թերևս չի լինում այս մասշտաբի աշխարհաքաղաքական բախում, որն ընթանա ըստ պլանի: Հարցն այն չէ, թե քանի՞ տոկոսով է իրականացվել կամ շեղվել նախնական պլանը: Անկասկած է նաև, որ այդ շեղումը եղել է բավականին մեծ և իր ազդեցությունն է թողել ու դեռ թողնելու ՌԴ էլիտայի վրա: Բայց, այս դեպքում էական է, թե ինչ ազդեցություն է «մնացել» Ուկրաինային: Իսկ Ուկրաինային մնացել է այն, որ տարածքի մի մասը զենքի ուղիղ գործադրմամբ վերցնում է Ռուսաստանը՝ այս պահի դրությամբ արդեն մոտ 22 տոկոսը, իսկ տարածքի մյուս մասն էլ զենքի տեսքով օգնությամբ վերցնում է ԱՄՆ: Թե հետո ինչպես կտնօրինի, ո՞ւմ միջոցով և այլն, դա արդեն հարցի հաջորդ փուլն է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
