«2018-ի դեպքերը հենց սրա մասին էին». Էդգար Էլբակյան
![]() 376 Շաբաթ, 04 հունիսի, 2022 թ., 01:06 Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը. «ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ • Բոլոր այն մարդիկ, որ պնդում են, թե «թուրքը թշնամի չէ, թուրքից վտանգ չկա», մասամբ են ասում իրենց կարծիքը։ Համոզվելու համար կարելի է նրանց հարցնել՝ արդյոք իրենց անչափահաս երեխային կվստահեն թուրք դայակի կամ ուսանողական հանրակացարանի սենյակը կկիսեն ադրբեջանցու հետ։ Նրանց 100% կպատասխանի՝ «Ո՛Չ»։ Անգամ եթե ամոթից չասեն այդ բառը, ձեր տված հարցից նրանց դեմքին դաջված վախը կպատասխանի՝ «Ո՛Չ»։ • Այսինքն՝ նրանք գիտեն, որ թուրքը թշնամի է։ Նրանք պարզապես այս պահին անձնապես իրենց համար թուրքից վտանգ չեն տեսնում։ Կրկնենք բանալի բառերը՝ «ԱՅՍ ՊԱՀԻՆ», «ԱՆՁԱՄԲ ԻՐԵՆՑ»։ • 2018-ի դեպքերը հենց սրա մասին էին՝ կարճաժամկետ հեդոնիստական էգոիզմի ու եսասիրության հաղթանակը երկարաժամկետ պատասխանատվության զգացման ու կոլեկտիվիզմի նկատմամբ։ Մեր բոլոր պարտություններն սկսվել և շարունակվում են գաղափարական-հոգևոր դաշտում, հետևաբար՝ մեր հաղթանակներն էլ սկսելու են այդ նույն դաշտից»։ Աղբյուրը` Էդգար Էլբակյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
