Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սկանդինավյան խաղաղապահների հետ կապված պատմության վերաբերյալ ճշմարտությունը վերջապես հայտնի դարձավ». Տ. Գրիգորյան

«Սկանդինավյան խաղաղապահների հետ կապված պատմության վերաբերյալ ճշմարտությունը վերջապես հայտնի դարձավ». Տ. Գրիգորյան
854
Կիրակի, 05 հունիսի, 2022 թ., 16:00

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկանդինավյան խաղաղապահների հետ կապված բազմաչարչար պատմության վերաբերյալ ճշմարտությունը վերջապես հայտնի դարձավ: Շվեդ լրագրող ու հետազոտող Ռասմուս Քանբեքը, ով վերջին շաբաթների ընթացքում մի քանի կարևոր հետաքննություններ էր հեղինակել Շվեդիայի արտգործնախարարության ու ադրբեջանական հայտնի լոբբիստ Սվանտե Կորնելի միջև կապերի մասին, նոր հոդված է հրապարակել, որի մեջ ներկայացնում է իր մոտ հայտնված մի շարք պաշտոնական փաստաթղթերից դետալներ: Այդ փաստաթղթերը թույլ են տալիս հասկանալ, թե ինչ տրամադրություններ էին տիրում միջնորդների մոտ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի վերջին փուլում ու պատերազմի ավարտից հետո:
Ինձ համար հոդվածի ամենահետաքրքրական պահը կապված է խաղաղապահների խնդրի հետ: Պարզվում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը 2020 թվականի նոյեմբերի 2-ին շվեդների հետ զրույցում իրոք բարձրացրել է Լեռնային Ղարաբաղ սկանդինավյան խաղաղապահ առաքելություն ուղարկելու (որպես հակակշիռ ռուս խաղաղապահ առաքելությանը) կամ ապագայում դրա տեսական հնարավորության հարցը: Շվեդները մերժել են այդ առաջարկը՝ նշելով, որ նրանք ոչ թե չեզոք երկիր են, այլ՝ non-aligned.
''The document states that the idea of ​​a Scandinavian peacekeeping force is abandoned. This is mainly due to the fact that Ann Linde points out that ''Sweden is not neutral, it is non-aligned''. In addition, she adds ''we would need to carefully consider any future inquiries – a process that requires time''.

Աղբյուրը`   Տիգրան Գրիգորյան