«Ընդդիմությունը կարող էր քաղաքական ձևակերպում գտնել վրանները հանելու համար». Ստեփան Դանիելյան
![]() 284 Երկուշաբթի, 06 հունիսի, 2022 թ., 16:18 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Ընդդիմությունը կարող էր քաղաքական ձևակերպում գտնել վրանները հանելու համար, սակայն ինչպես սկիզբը, այնպես էլ վերջը, քաղաքական տրամաբանությունից դուրս էր: Երբ է քաղաքական ու հանրային միտքը դատապարտվում մահվան՝ պայքարի ժամանակ, երբ ընդդիմությունն իրեն վեր է դասում քննադատությունից, ինչը համարվում է մեջքից հարված: - Մարդիկ պայքարում են, մի բան էլ դուք արեք, կամ էլ մի խանգարեք: - Կարող եք դուք արեք, կամ էլ սուս մնացեք: - Հայրենքիը վտանգի մեջ է, իսկ դուք եկել դատողություններ եք անում: - Դուք խաթարում եք ժողովրդի միասնականությունը, հիմա միավորվելու ժամանակն է, իսկ դուք կասկածներ եք սերմանում: - Դուք աշխատում եք ընդդիմության դեմ ու ձեզ իշխանությունն է ուղարկել, կամ ԿԳԲ-ն, Կամ ՑՌՈՒ-ն...: - Պայքար, պայքար մինչև վերջ: - Ամոթ, ամոթ, ամոթ...: Հանրային պայքարն սկսվում է քննարկումներից, դրվում են կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ, նշվում են թիրախները, մշակվում է մեթոդաբանությունը և այլն: Հանրության առջև դրվում է Ապագայի Նախագիծ, որին ձգտում են հասնել ու որի շուրջն համախմբում են հանրությանը: Իշխանափոխությունը նշանակում է նոր որակի առաջարկ, և այդ նոր որակը պետք է հենց հանրահավաքների ժամանակ ցուցադրվի: Այսինքն՝ իշխանափոխությունը նշանակում է մտքի, հարաբերությունների, մտածողության որակի փոփոխություն: Դրա համար, պետք է լինի նախաձեռնող խումբ, որոնց անունները հայտնի են հանրությանը և որոնք կրում են նախաձեռնության պատասխանատվությունը: Երբ ինչ-որ բան է կատարվում և այդ ինչ-որ բանը հայտարարվում է վեր քննադատությունից, մահանում է միտքը, սառչում է մտքերի կենդանի փոխանակությունը: Բնականաբար, ցանկացած նման նախաձեռնություն դատապարտված է մահվան, ինչը հենց սկզբնական փուլում է կարելի կանխատեսել, սակայն ինչի մասին չի կարելի խոսել»: Աղբյուրը` Ստեփան Դանիելյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
