«Բայդենի վարկանիշը 40 տոկոսից ցածր է». Հակոբ Բադալյան
![]() 342 Երեքշաբթի, 07 հունիսի, 2022 թ., 23:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «ԱՄՆ նախագահ Բայդենն արտակարգ դրություն է հայտարարել էներգետիկ ոլորտում: Պատճառն էներգաարտադրության անհրաժեշտ ծավալների համար ռեսուրսների դեֆիցիտի ռիսկն է՝ պայմանավորված ուկրաինական պատերազմով և կլիմայական փոփոխությամբ: Բայդենը երկամյա ժամկետով չեղարկել է չորս երկրից՝ Մալայզիայից, Կամբոջայից, Թայլանդից և Վիետնամից արևային մարտկոցների ներկրման մաքսատուրքը: Գործնականում, սակայն, կարծում եմ՝ Բայդենի որոշման տողատակում առանցքային դեր ունի նաև մեկ այլ գործոն՝ ԱՄՆ ներքաղաքական պայքարի գործոնը: Մեծ հաշվով, վերականգնվող էներգետիկայի համար արվող քայլը «մրցակցային» նավթային «լոբբի» հանդեպ, որն ինչպես հայտնի է գերազանցապես հանրապետական կուսակցությանը հարող շրջանակ է: 2022 թվականն ԱՄՆ համար Կոնգրեսի միջանկյալ ընտրության տարի է, ինչը, ըստ էության, նաև նախագահի հաջորդ ընտրության «մեկնարկ» է: Իսկ Բայդենի վարկանիշը ներկայումս 40 տոկոսից էլ ցածր է, ինչն էական հարված է դեմոկրատներին ընդհանրապես: ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը գոնե առայժմ չի կարողանում բավարար պայմանավորվածություն հաստատել ՕՊԵԿ երկրների հետ՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: Միջազգային հարաբերությունները, ըստ ամենայնի, առաջիկայում կթևակոխեն ԱՄՆ ներքաղաքական պայքարի կամ այլ կերպ ասած՝ ԱՄՆ իշխանության համար պայքարի ազդեցության նոր աշխույժ փուլ: Հայաստանի համար թերևս շատ կարևոր է լինելու առաջիկայում, դեմոկրատներին զուգահեռ, գտնել հանրապետական շրջանակնեերի հետ արդյունավետ հաղորդակցության մեխանիզմներ, իրավիճակը բալանսավորելու համար թե՛ ԱՄՆ հետ աշխատանքի, թե՛ միջազգային հարաբերությունների վրա ԱՄՆ-ում իշխանության համար պայքարի ազդեցության պարագայում հնարավոր մարտահրավերների կառավարելիության խնդիրն սպասարկելու համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
