Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սա միակ դեպքն է, երբ ընդդիմությունն իշխանությանը հողատվության մեջ չմեղադրեց»․ Հեքիմյան

«Սա միակ դեպքն է, երբ ընդդիմությունն իշխանությանը հողատվության մեջ չմեղադրեց»․ Հեքիմյան
453
Երեքշաբթի, 07 հունիսի, 2022 թ., 13:00

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԼՓառուխն այլևս չկա:

Եկեք հիշենք:
24.03.2022թ Փառուխը (այնուհետև՝ Քարագլուխը) հանձնվեց թշնամուն: Նույն օրը ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված քարտեզում Փառուխն անվանափոխվեց՝ «Фарух»-ից դարձավ «Фурух»:
«Фурух»-ի կարգավիճակում Փառուխը ՌԴ ՊՆ-ի քարտեզում մնաց շուրջ 2.5 ամիս:
05.06.2022թ-ից ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված քարտեզում Փառուխն այլևս չկա: Չկա ոչ «Фарух»-ի, ոչ էլ «Фурух»-ի կարգավիճակում: Չկա և վերջ:
ՀԳ. Փառուխի (այնուհետև՝ Քարագլխի) հանձնումը հանելուկային էր: Սա միակ դեպքն է, երբ օրվա խորհրդարանական ընդդիմությունը օրվա իշխանությանը հողատվության մեջ չմեղադրեց»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան