«Ինքը դեռ չգիտի, բայց շուտով կիմանա դրա մասին». Էդուարդ Շարմազանով
![]() 1140 Երեքշաբթի, 07 հունիսի, 2022 թ., 15:00 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Բայց սրանք ինչ «մեղք» են։ 20.000 խաղաղ ցուցարարի մեջ մի մուրճով մեկին գտել են ու երկու օր է ցուցադրում են։ Մուրճով մարդամեջ դուրս գալը ձեր Նիկոլն է սովորեցրել։ Ու չի կարելի բացառել, որ նա կարող է լինել ռեժիմի սադրիչներից։ Կամ էլ երևի մտածել է, եթե մի «վարչապետ» կարող է մուրճ օգտագործել, բոլոր «վարչապետներն» էլ կարող են։ Իսկ դուք, նիկոլահպատակ «սորոսականնե՛ր», հատուկ միջոցների ապօրինի կիրառումից ինչո՞ւ չեք խոսում։ Թե՞ դրա համար Արևմուտքը «գրանտ» չի տվել։ Հունիսի 3-ին տեղի է ունեցել խաղաղ ցուցարարների վրա հարձակում, հատուկ միջոցների ապօրինի կիրառում, որի պայթյունից տուժել են քաղաքացիներ։ Նիկոլի ռեժիմը կրակեց ժողովրդի վրա, արյուն թափեց, իսկ հետո գնաց գինի ըմպելու։ Վախն ու ցինիզմը կործանելու է ձեզ, իսկ «նիկոլական Կարթագենի կործանում» լինելու է։ Նիկոլը գնալու է՝ շատ հանգիստ։ Ինքը դեռ չգիտի, բայց շուտով կիմանա դրա մասին։ Կարևորը՝ Հայաստանը Նիկոլից հետոն է։ Միայն ազգային պետություն, որը պետք է հենված լինի արևելաքրիստոնեական ավանդական արժեքների, Հայ Եկեղեցու բացառիկ դերի ու հայ-ռուսական դաշնակցային խորացող կապերի վրա»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
